fbpx

9 օգտակար բան, որ հնարավոր է սովորել 9 րոպեում

Կյանքի մի հսկայական մաս մարդը ծախսում է օգտակար գիտելիքներ և ունակություններ ձեռք բերելու վրա։ Երկար տարիներ մենք նստում ենք դպրոցական դասասեղանի առջև, իսկ հետո համալսարանում այցելում լեկցիաների, իսկ հետո չափազանց շատ ժամանակ ծախսում տարատեսակ կուրսերի հաճախելու վրա… Այս ամենը շատ ուժ, ժամանակ և փող է խլում, իսկ զգալի արդյունքին հաճախ ստիպված ենք լինում սպասել շատ երկար։

Սակայն ժամանակակից աշխարհի առավելություններից մեկը՝ ինֆորմացիայի հասանելիությունն է։ Եվ հենց այդ պատճառով, որոշ օգտակար հմտություններ կարելի է յուրացնել հաշված րոպեների ընթացքում։ Ուղղակի պատկերացրու՝ ձեռք բերել 9 օգտակար հմտություն, ընդամենը 9 րոպեում։ Ոգեշնչող է, այնպես չէ՞։ Մենք նույնպես ոգեշնչվեցինք և հենց այդ պատճառով էլ կազմեցինք այս օգտակար հավաքածուն։

1. Ընտրել ամենահյութեղ ցիտրուսայինը

Նարինջն ընտրելուց մենք հիմնականում կողմնորոշվում ենք ըստ նրա արտաքին տեսքի։ Եվ դա գլխավոր սխալն է, որովհետև պետք է ուշադրություն դարձնել ամեն ինչին՝ որքան ծանր է պտուղը, այնքան այն հյութեղ է, նշանակում է նաև, որ համեղ է։ Այդ պատճառով ընտրիր միայն ամենածանր պտուղները։

2. Պրոֆեսիոնալ կերպով դասավորել իրերը

Սիրո՞ւմ ես ճնապարհորդել, բայց ատում ես իրերը դասավորելու պրոցե՞սը։ Ուրեմն քեզ օգտակար կլինի այս լայֆհակը՝ հմուտ ճանապարհորդ Թոմ Այզենբերգից։ Նա ցույց կտա, թե ինչպես առանց դժվարությամբ դասավորել բոլոր իրերը արշավային պայուսակի մեջ։

3. Բացել սպագետին

Սիրո՞ւմ ես կերակրատեսակներ, սակայն փաթեթների հետ ծագող անընդհատ խնդիրները շատ էներգիա՞ են խլում։ Այդ դեպքում նայիր, թե ինչպես մեկ, թեթև շարժումով կարելի է բացել տուփը։ Ընդամենը մի քանի վայրկյան՝ և կարելի է սպագետին լցնել եռացող ջրի մեջ։

4. Արագ քնել

Այս հնարքը հայտնի է որպես Էնդրյու Վեյլի մեթոդ։ Որպեսզի արագ հաղթահարեք անքնությունը և կարողանաք քնել պետք է գլխում պտտել անցնող օրվա բոլոր իրադարձությունները՝ ընդորում վերջից սկիզբ։ Այդպիսով մենք մաքրում ենք գլուխը կպչուն մտքերից։

Դրանից հետո սկսիր քնել՝ լայն բացիր աչքերդ և մտովի կրկնիր «Ես չեմ քնելու»։ Ենթագիտակցությունն աշխատում է այնպես, որ «չեմ» մասնիկը անտեսվում է, իսկ հետո արագ ընկղմվում ես Մորֆեուսի գիրկը։

5. Բացել յուրաքանչյուր կափարիչ

Երբեմն շատ դժվար է բացել ապակյա տարաների կափարիչները՝ ձեռքն ուղղակի սահում է։ Բայց որպեսզի այնուամենայնիվ կարողանաք պտտել կափարիչը՝ բավական է ձեռքին հագնել ռետինե ձեռնոց։ Ձեռնոցը կփոքրացնի սահումը և դու կկարողանաս վերջապես բացել այդ կափարիչը։

6. Հարմարավետ կտրատել սոխը

Հմուտ տնային տնտեսուհիները գիտեն, որ բավական է թրջես դանակը սառը ջրով և կարելի է առանց զգուշանալու կտրատել սոխը։ Բայց որպեսզի կտրատելուց «չարտասվես», նաև կարելի է սոխը 5 րոպե տեղավորել սառցարանում։

7. Փաթաթել ականջակալները

Ո՞վ թեկուզ մեկ անգամ չի փորձել բացել գրպանից հանած ականջակալների քարկապը։ Իհարկե այս պրոբլեմը կարելի է լուծել գնելով անլար ականջակալներ, սակայն ոչ բոլորն են պատրաստ գտնել այդքան հեշտ ճանապարհ։ Իսկ կարելի է ընդամենը սովորել ճիշտ փաթաթել ականջակալները՝ և պրոբլեմը կանհետանա։ Նայիր այս կարճ ուսուցողական տեսանյութը և հարմարավետ լսիր երաժշտություն։

8. Դեմքին թարմություն հաղորդել

Պետք է շատ արագ քեզ կարգի բերես, սակայն ժամանակը սո՞ւղ է։ Ուղղակի անցիր սառույցի խորանարդիկով դեմքի մերսման գծերով։ Արդյունքն անմիջապես նկատելի է՝ աչքերի տակի սև բծերն անմիջապես կվերանան, մաշկը կդառնա ճկուն, մաշկի անցքերը կսեղմվեն։ Կարևոր նկատառում՝ մաշկի հետ կապված որոշ խնդիրների դեպքում (օրինակ գրգռվածություն), չի կարելի սառույցը քսել դեմքին։

9. Որոշել ժամն արևով

Պահիր ափդ ուղիղ աչքերիդ առաջ այնպես, որպեսզի ճկույթը հավասար լինի հորիզոնի գծին։ Հետո հաշվիր, թե քանի մատ է տեղավորվում արևի և հորիզոնի միջև։ Մեկ մատը՝ մոտավորապես 15 րոպեն է մինչ արևամուտ։ Այսպիսով, եթե տեղավորվում է 4 մատ, նշանակում է մութն ընկնելուն մնացել է ուղիղ 1 ժամ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
9 օգտակար բան, որ հնարավոր է սովորել 9 րոպեում
Խելամտության ԹԵՍՏ «Վարժանք»․ Խորամանկ հարցեր