fbpx

«Ամեն հիմարի պատճառով հո չպե՞տք է փոխվեմ»։ Մյունհաուզենի մեջբերումները, որոնք կլցնեն Ձեր օրը

Բոլորն էլ լսել են անհավանական պատմություններով, խարիզմատիկ սուտասան բարոն Մյունհաուզենի մասին։ Բայց քչերը գիտեն, որ Մյունհաուզենը իրոք գոյություն է ունեցել։ գերմանացի բարոնը ծառայել է ռուսական զորքերում և հայտնի է եղել իր անեկդոտային պատմություններով։ Դա և այլ հեղինակների կողմից պատմությունները՝ դրեցին բարոն Մյունհաուզենի սկիզբը, որպես գրական կերպար։

Կիսվում ենք Ձեզ հետ այդ նույն Մյունհաուզենի նուրբ հումորով.

– Մենք անկեղծ էինք մեր մոլորություններում։

♦ – Լինելով որոշակի նյարդային գրգռվածության մեջ, հերցոգը հանկարծ վերցրեց և բաժանման խնդրագիր գրեց հետևյալ բառերով. «Ազատություն, բոլորին ազատություն»։

♦ – Կեցցէ՝ բաժանումը, այն հեռացնում է սուտը, որը ես այդքան ատում եմ։

♦ – Բայց դա փա՞ստ է։
– Ոչ դա փաստ չէ։
– Դա փաստ չէ՞։
– Ոչ, դա փաստ չէ։ Դա շատ ավելին է, քան փաստը։ Իրականում հենց այդպես էլ եղել է։

♦ – Իմ լավագույն ընկերը ինձ դավաճանել է, իմ սիրելին ինձանից հրաժարվել է։ Ես հեռանում եմ շատ թեթևացած։

♦ – Ամեն հիմարի պատճառով հո չպե՞տք է փոխվեմ։

♦ – Ճշմարտությունը՝ այն է, ինչը տվյալ պահին համարվում է ճշմարտություն։

♦ – Ես չէի վախենում ծիծաղելի թվալ։ Ամեն ոք չէ, որ կարող է դա իրեն թույլ տալ։

♦ – Ինչի՞ մասին է նա խոսում։
– Նա պաշտպանում է բարոնին։
– Եվ ի՞նչ է ասում։
– Պարզ է ինչ՝ սրիկա, ասում է, աննորմալ խելագար, դժբախտ խաբեբա…
– Եվ ի՞նչ է ուզում։
– Պարզ է ինչ, որպեսզի չլքի։
– Տրամաբանական է։

♦ – Ամեն ինչ կարգին է, Ձերդ Մեծություն։ Բարոն Մյունհաուզենը կձերբակալվի րոպեներ անց։ Խնդրեց հաղորդել, որ չցրվեն։

♦ – Սիրահարվելու համար րոպեն էլ բավական է։ Բաժանվելու համար, երբեմն ստիպված եք լինում 20 տարի միասին ապրել։

 – Ես հասկացա ինչում է Ձեր դժբախտությունը՝ դուք չափազանց լուրջ եք… Խելացի դեմքի արտահայտությունը՝ դեռևս խելացիության նշան չէ, պարոնայք… Աշխարհում բոլոր հիմարությունները կատարվում են հենց այդ նույն դեմքի արտահայտությամբ։ Ժպտացեք պարոնայք… ժպտացեք…

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Ամեն հիմարի պատճառով հո չպե՞տք է փոխվեմ»։ Մյունհաուզենի մեջբերումները, որոնք կլցնեն Ձեր օրը
Կկարողանա՞ք անցնել հայերեն ուղղագրության այս ԹԵՍՏԸ։ Ղ թե՞ Խ