fbpx

Ահա 10 փաստ մարդու մարմնի մասին, որոնց մասին մարդկանցից գրեթե ոչ ոք չգիտի

Մենք գիտենք մարդկային մարմնի անվերջ ուժի մասին: Այն հրաշք է՝ բառիս բոլոր իմաստներով: Այն շարունակում է մեզ զարմացնել ամեն ապրած օր: Մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները ապշեցուցիչ են:

Գիտնականները գրեթե ամեն օր նոր բան են իմանում մարդու մարմնի մասին, և դրանք նույնպես շատ զարմանահրաշ են: Մեզ մնում է միայն հիանալ բնության այս ստեղծագորությամբ, որը մեր մարմինն է: Ահա փաստեր, որոնք հերթական անգամ համոզում են մեզ դրանում։

1. Ստամոքսի թթուն

Ստամոքսի թթուն այնքան խիտ է, որ կարող է հեշտությամբ լուծել նույնիսկ ածելու սայրը: Բայց չփորձեք նույնիսկ դա փորձարկել: Ստամոքսի թթուն պատասխանատու է մարսման նախնական փուլի համար: Այն քայքայում է սնունդը, որը հետագայում կլանվում է օրգանիզմի կողմից:

2. Օրգաններ, առանց որոնց հնարավոր է ապրել

Փաստացիորեն հնարավոր է ապրել առանց ստամոքսի, 75% լյարդի բացակայությամբ, մեկ երիկամով, առանց փայծաղ, մեկ թոքով և առանց լեղապարկի: Չնայած կյանքը բարդ կլինի, բայց նաև փաստ է, որ հնարավոր է ապրել առանց դրանց:

3. Մաշկի թափվելը

Բջիջների արտաքինը շերտը, որը ծածկում է մարդու մարմինը՝ կոչվում է էպիդերմիս: Մարդու մարմնի էպիդերմիսը իրականում վերականգնվում է ամեն 2-4 շաբաթը մեկ: Այնպես որ մարդու մարմինը ամեն տարի կորցնում է մոտ 0.7 կգ մաշկ: Մահացած մաշկի թափվելը՝ բնական պրոցես է, որը թույլ է տալիս պահպանել մաշկը հարթ և առանձգական:

4. Մարդու աչքերը կարող են փոխել իրենց գույնը

Դա փաստ է, որ մարդու աչքերը կարող են փոխել իրենց գույնը՝ կախված տարիքից։ Դա նորմալ է Կովկասի 10-15% բնակչության համար։ Սակայն, եթե աչքերի գույնը շագանակագույնից կտրուկ կանաչի է փոխվում, դուք պետք է դիմեք բժշկի, քանի որ դա որոշ հիվանդությունների նշան է։ Հնարավոր է դա լինի Ֆուհի հետերոքրոմ իրիդոցիկլ հիվանդությունը, Հորների համախտանիշը կամ էլ պիգմենտային գլաուկոմա։

5. Զանգված պահելու մազերի ունակությունը

Մարդու մազերը նույնպես օժտված են որոշակի որակներով։ 0.05մմ հաստությամբ մեկ մազը կարող է պահել 100 մգ ծանրություն։ Գլխի բոլոր մազերի գումարային ամրությունը ունակ է պահել 99 մարդու զանգված, կամ 2 փիղ, կամ էլ 13 տոննա։

6. Մարդիկ չեն կարող ապրել առանց քուն

Քունը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար։ Փաստ է, որ մարդիկ կարող են առանց սնվելու ավելի երկար ապրել, քան առանց քնելու։ Մարդը առանց սնվելու կարող է ապրել մոտ 3 շաբաթ։ Բայց առանց քուն 11 օրից, մարդու օրգանիզմը կդադարի գործել։

7. Ճկույթի ուժը

Ճկույթը մարդու ձեռքի շատ կարևոր մաս է։ Այն մարդու ձեռքի անբաժանելի մասն է։ Ասում են, որ ճկույթը ձեռքին շատ ուժ է հաղորդում։ Իրականում՝ առանց ճկույթ մարդը կորցնում է ձեռքի 50% ուժը:

8. Ծնոտի մկանները շատ ուժեղ են

Իրականում սա օրգանիզմի ամենաուժեղ մկանն է․

9. Բարակ աղու երկարությունը

Բարակ աղու երկարությունը հավասար է 4 մարդու հասակ՝ իրար հետ վերցված։ Ինչպե՞ս է այն տեղավորվում մեր որովայնում։

10. Արյունատար անոթների երկարությունը

Արյունատար անոթներ կան մեր օրգանիզմի բոլոր հատվածներում, և նաև դրանք թթվածնի հաղորդիչ են, որոնք տրանսպորտացնում են այն մեր մարմնի բոլոր հատվածներ։ Իրականում մարդու մարմինը պարունակում է 96560 կմ արյունատար անոթ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ահա 10 փաստ մարդու մարմնի մասին, որոնց մասին մարդկանցից գրեթե ոչ ոք չգիտի
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՖՐԱՆՍԻԱ