fbpx

Ատում եմ մարդկային դատարկությունն ու դատարկամտությունը

Ատում եմ մարդկային դատարկությունն ու դատարկամտությունը: Ատում եմ քծնանքն ու ձևականությունը: Իսկ առավել ատում եմ, երբ դատարկություն, դատարկամտություն, քծնանք և ձևականություն մեկտեղված է մի մարդու մեջ: Ու ատում եմ, որ այդ դատարկամիտները նաև ունակ են իրենց նպատակին հասնելու համար քայլել մարդկանց վրայով, հերհուրանք տարածելով մարդկանց մասին և այլ մեթոդներով, որոնք հայտնի են միայն նրանց:

Ու ցավալին այն է, որ նրանք հիմնականում լինում են գնահատված, հենց իրենց ձևեր թափելու, իրենց խելոք ձևացնելու բնատուր տաղանդի շնորհիվ:

Ու որքա՜ն շատ են սրանք: Ինչքան շատ եմ ճանաչում կյանքը, այնքան շատ եմ հայտնաբերում այդպիսի նողկանքների: Եվ ցավոք ինչքան շատ եմ փորձում հեռու մնալ դրանցից, այնքան շատ են դրանք հայտնվում իմ ճանապարհին…

Հ.Գ. Մի՛ չարացրեք ինձ, ես չեմ ուզում չարանալ, իսկ դուք ինձ ստիպում եք չարանալ (չնայած երևի չարանալուց հետո կկարողանամ լիարժեք վայելել կյանքը, չե՛ որ կյանքը չարերինն է)…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ատում եմ մարդկային դատարկությունն ու դատարկամտությունը
Աշխարհի ամենա-ամենաները