Տղամարդկանց սովորաբար մի փոքր ավելի դժվար է արտահայտել սեփական զգացմունքները։ Ի տարբերություն կանանց, որոնք բացահայտ կարողանում են արտահայտել սեփական էմոցիաները։ Եվ հենց այդ պատճառով շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է փոխվում տղամարդը, երբ գտնվում է կնոջ կողքին։ Պարզվում է, այն, ինչ նրանք չեն կարող բացահայտ ցույց տալ, ենթագիտակցական մակարդակում, այնուամենայնիվ, հիշեցնում են իրենց մասին։
Փոխվում է հայացքը
Նախ այն դառնում է ավելի երկար։ Երկրորդ՝ ավելի նուրբ։ Կախված բնավորությունից և խառնվածքից, այդ հայացքը կարող է անհետանալ, երբ անմիջապես Ձեր հայացքը ուղղեք նրան։
Փոխվում է ժպիտը
Սիրահարված տղամարդիկ հաճախ են սկսում այլ կերպ ժպտալ։ Բայց խոսքը ավելի շուտ նրա մասին չէ, որ շուրթերը սկսում են այլ կերպ բացվել, այլ այն մասին, որ ընդհանուր առմամբ փոխվում է դեմքի արտահայտությունը։ Այն դառնում է կարծես հիացած։ Իսկ հենց ժպիտը կարծես հաճույքից լինի, հնարավորությունից, որ նա տեսնում է այդ կնոջը։
Հպումներ
Սիրահարված մարդը ենթագիտակցորեն ցանկանում են դիպչել։ Դա կարող է լինել զրույցի ժամանակ աննկատ հպումները։ Սիրահարված տղամարդը դժվար թե Ձեր ետևից բղավի, այլ կմոտենա կդիպչի ձեր ուսին, որպեսզի ուշադրություն հրավիրի։
Շարժումներ
Ձեր կողքին նա մի փոքր փոխվում է։ Միշտ փորձում է ավելի մոտ լինել Ձեզ, նայում է աչքերի մեջ, չնայած ընդհանուր առմամբ դուք նկատում եք, որ նա հայացքով վազում է Ձեր ամբողջ մարմնով։ Հաճախ տղամարդիկ ենթագիտակցորեն հայացք են նետում այն կնոջ դեմքին, ում սիրահարված են, կարծես թե փորձելով ստիպել նրան նկատել իրեն։