Երբեմն հարսանիքից հետո տղամարդու վարքի փոփոխություններն ուղղակի ապշեցնում են։ Հասկանալ, թե ինչպես կփոխվի Ձեր փեսացուն հարսանիքից հետո՝ կօգնի աստղաբանությունը։
Գտեք Ձեր զուգընկերոջ Կենդանակերպի նշանը և իմացեք, թե ինչին պետք է պատրաստ լինեք։
Նախքան նվիրական բառերն արտասանելը, կարևոր է հասկանալ, թե ինչ ընտանեկան կյանք է Ձեզ սպասվում մեղրամսից հետո։
Տղամարդ – Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները չափազանց ազատատենչ են և կարող են փորձել «ճողոպրել» տնային պարտականություններից։ Այդ պատճառով ստիպված կլինեք ընտանեկան ավանդույթներ պատվաստել Ձեր տղամարդուն։
Տղամարդ – Ցուլ
Այս նշանի տղաները հակված չեն նորարարություններին և այդքան էլ չեն սիրում փոփոխություններ։ Բայց եթե դուք պատրաստ եք կայուն և հանգիստ կյանքի, ապա Ցուլը՝ Ձեր իդեալական ընտրությունն է։
Տղամարդ – Երկվորյակ
Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցչի հետ ամուսնությունը լի կլինի անակնկալներով։ Պատրաստվեք նրան, որ հավասարակշիռ կյանք Երկվորյակների հետ՝ չի լինելու։
Տղամարդ – Խեցգետին
Հաճախ այս նշանի ներկայացուցիչ տղաները վատ են հարմարված ինքնուրույն կյանքին, քանի որ սովոր են ծնողական հոգատարության։ Ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք հոգ տանել ամուսնու մասին, ինչպես փոքրիկ երեխայի։
Տղամարդ – Առյուծ
Որպեսզի այս նշանի ներկայացուցչի հետ կյանքը երջանիկ լինի, պատրաստ եղեք նրան, որ առաջնորդը լինելու է ամուսինը։ Տղամարդ – Առյուծների մեծամասնությունը պահանջում են ամբողջական ենթարկում։
Տղամարդ – Կույս
Այս նշանի տղաները շան բծախնդիր են և պահանջում են կագուկանոն ամեն ինչում։ Հարսանիքից առաջ մտածեք՝ կկարողանա՞ք ընդունել Տղամարդ – Կույսի խիստ օրենքները։
Տղամարդ – Կշեռք
Ամուսնությունը Տղամարդ – Կշեռքի հետ կարող է քարուքանդ անել կենցաղը։ Պատասխանատվության անտանելի բեռը՝ հիմնական պատճառն է, ըստ որի այս նշանի տղամարդը կարող է հեռանալ ընտանիքից։
Տղամարդ – Կարիճ
Տղամարդ – Կարիճ ամուսնու տրամադության հաճախակի փոփոխությունները կնոջ համար կարող են իսկական փորձություն դառնալ։ Պատրաստ եղեք, որ ծանր պահերին նրան ամեն ինչ կնյարդայնացնի։
Տղամարդ – Աղեղնավոր
Այս նշանի չափազանց ակտիվ տղամարդու հետևից շատ դժվար է հասնել, այդ պատճառով դժվար թե նա անընդհատ գտնվի կնոջ կողքին։ Արդյունքում՝ ամուսինները կարող են շատ արագ հեռանալ իրարից։
Տղամարդ – Այծեղջյուր
Այծեղջյուրի կինը պետք է հիշի, որ այս նշանի գաղտնապահ տղամարդիկ ունակ են պարբերաբար պարփակվել իրենք իրենց մեջ։ Այդ ժամանակաշրջանն ուղղակի պետք է հաղթահարել։
Տղամարդ – Ջրհոս
Հարսանիքից հետո Ջրհոս ամուսինը կարող է հանկարծակի որակներ դրսևորել, որոնք մինչ այդ հմտորեն թաքցնում էր։ Օրինակ նրա մոտ կարող է դիկտատորի հակումներ ի հայտ գալ։
Տղամարդ – Ձկներ
Ձուկ ամուսնու հետ ամուսնությունը կարող է լինել ինչպես ասես։ Այս նշանի տղամարդու հետ կինը պետք է կամ թուլացած լողա հոսանքի ուղղությամբ, կամ նախաձեռնությունն ամբողջովին վերցնի իր ձեռքը։
Իհարկե, աստղերը կարող են սխալվել։ Սակայն Կենդանակերպի տղամարդկանց մեծամասնության վարքի որոշակի տենդեցներ այնուամենայնիվ նկատվում են։
Այնպես որ պատրաստ եղեք։ Եվ թող Ձեր ընտանեկան կյանքում միայն հաճելի անակնկալներ լինեն։