fbpx

Ռազմական գաղտնիքներն օր-օրի վտանգվում են

Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ավելի ու ավելի դժվար է դառնում ռազմական գաղտնիքների՝ ռազմավարական օբյեկտների, տեխնոլոգիաների քողարկումը: Շնորհիվ Google maps-ի այժմ շատ հեշտությամբ կարելի է գտնել ադրբեջանական յուրաքանչյուր զորամասի տեղակայման վայրը և ցավոք սրտի նույնն էլ նրանք՝ հեշտությամբ կարող են գտնել մեր յուրաքանչյուր ռազմավարական օբյեկտի աշխարհագրական դիրքն ու տեղակայման վայրը:

Գուգլի կողմից առաջարկված այս «սարսափելի» գործիքին ավելանում է ևս մեկ,  էլ ավելի «ահասարսուռ գործիք»՝ այս անգամ Apple-ի կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն՝ Apple-ը գնել է C3 Technology-ն, որը արբանյակային լուսանկարներից ստեղծում է եռաչափ քարտեզներ: Վերջնական քարտեզի համար օգտագործվում է բազմաթիվ արբանյակային լուսանկարներ, որոնք նկարվում են տարբեր անկյուններից: Համակարգիչը իրար է միացնում է այդ նկարները` ստանալով եռաչափ պատկեր, իրականության որակով: Տեխնոլոգիայի հեղինակներն այժմ աշխատում են Apple-ի համար: Տեխնոլոգիայի կոդային անվանումն է Sputnik:

Ինչպես հասկանում եք, շուտով պետությունները պետք է մտածեն ստորգետնյա զորամասերի, ռազմական բազաների մասին…

Ահա Ձեզ եմ ներկայացնում C3 տեխնոլոգիայի ցուցադրական հոլովակը.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag