fbpx

Ահա թե ինչ կարող է անել Ձեր և Ձեր մարմնի հետ սիրո պակասը

Որքա՞ն հաճախ եք Ձեզ զգում միայնակ, մեծ սե՞ր եք ցանկանում, ի՞նչ եք ստանում։ Դուք ցանկանում եք որպեսզի զուգընկերն ավելի շա՞տ ցուցադրի իր զգացմունքները։

Եթե սա Ձեր մասին է՝ նշանակում է դուք տառապում եք սիրո պակասից, գրում է Psychology Today-ը։ Այդ զգացմունքը կարելի է համեմատել սովի կամ ծարավի զգացողության հետ։

Մեր մարմինը ինքը գիտի, թե ինչ է մեզ հարկավոր, իսկ հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ կապվածությունը մտնում է այդ ցուցակի մեջ՝ ուտելուց, ջուր խմելուց և հանգստից հետո։

Սիրո պակասով տառապող մարդիկ իրենց երջանիկ չեն զգում։ Նրանք միայնակ են, հակված են սթրեսերի և դեպրեսիաների։ Նրանք տառապում են սոցիալական աջակցության անբավարարվածությունից։

Իսկ ինչ վերաբերվում է առողջությանը, ապա այս մարդկանց մոտ ավել շատ են իմունային խանգարումները։

Նրանց մոտ հաճախ դիտվում է ալեկսիտիմիա՝ վիճակ, որը վատթարացնում է էմոցիաների արտահայտման կամ մեկնաբանման ունակությունը։ Եվ վերջապես, նրանք ավելի քիչ են հակված այլ մարդկանց հետ անվտանգ հարաբերություններ ձևավորելուն։

Այս ամենը չի նշանակում, որ սիրո պակասը ուղիղ տանում է բոլոր այս վիճակներին։ Այլ այն, որ մարդիկ իրենց շատ միայնակ են զգում և ավելի շատ շանսեր ունեն այս ամենը ապրելու։

Քնքուշ շփումները անհրաժեշտ են առողջ կյանքի համար, հենց այդ պատճառով էլ մենք տառապում ենք, երբ ունենք դրա պակասը։

Այդ պատճառով, եթե դուք զգում եք սիրո պակաս, մի փորձեք «կախված մնալ» համացանցում, որպեսզի ցրվեք։ Հանդիպեք ընկերների և ընտանիքի հետ, փորձեք որքան հնարավոր է շատ շփվել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ահա թե ինչ կարող է անել Ձեր և Ձեր մարմնի հետ սիրո պակասը
Քրիշտիանու Ռոնալդուի 18 միլիոն արժողությամբ ապարտամենտները (լուսանկարներ)