Պետք է միշտ լավ մտածել, թե ինչի մասին եք խոսում:
Գոյություն ունեն արտահայտություններ, որոնք ուղիղ իմաստով ունակ են վախեցնել, դուրս քշել մեր փողերը:
Դրանք, չնայած ասվում են ոչ ի սրտե, բայց շատ ուժեղ են աշխատում և մեր ֆինանսական հոսքը սկսում է ցամաքել:
Հետևեք, արդյո՞ք Ձեր խոսքում չկան նմանատիպ արտահայտություններ:
1. «Ես երբեք չեմ հարստանա»
Եթե դուք անընդհատ ասեք այս արտահայտությունը, ապա դուք իրոք դժվար թե երբևէ հաստանաք: Իսկ տեղի է ունենում դա այն պատճառով, որ եթե երկար մտածես միևնույն բանի մասին, մտքերը ձևակերպվում են սովորությունների, որն էլ հետագայում անպայման կդառնա իրականություն: Իսկ գիտե՞ք որ փողը գալիս է ինքնավստահ մարդու մոտ: Ժամանակն է եկել ազատվել վատատեսությունից և սկսել գործել: Հորինեք Ձեզ համար ֆինանսական բարեկեցության հասնելու պլան և սկսեք փոքր քայլերով շուռ տալ մեծ լեռներ:
2. «Վարկ կվերցնեմ և ինչ-որ կերպ կփակեմ այն»
Այդպես սովոր են մտածել նրանք, որոնց համար մոտ ժամանակներս փողային հոսք չի սպասվում, և նրանք, փոխարեն օպտիմալացնեն իրենց ծախսերը և սկսեն խնայել, գնում են ամենաքիչ դիմադրողականություն ունեցող ճանապարհով: Իսկ հետո վայրկյանական պոռթկման համար՝ սկսում ամեն ինչից իրենց զրկել:
3. «Դրամապանակս դատարկ է»
Մի հասցրեք այն վիճակին, որ Ձեր դրամապանակը լիովին դատարկվի: Դրանում միշտ պետք է փող լինի: Նույնիսկ դրամապանակ պետք է փողով նվիրել: Պետք չէ շեշտը դնել նրա վրա, որ տվյալ պահին փող չկա: Ուղղակի կարելի է մտածել, որ տվյալ պահին ազատ միջոցներ չկան: Դա այսպիսի տեսք կունենա․ փող՝ ես ունեմ, ուղղակի տվյալ պահին դրանք ներդրված են այլ նպատակների համար: Իսկ եթե Ձեզ մոտ նկատվում է փողի պարբերական պակաս, ապա արժե վերանայել Ձեր վերաբերմունքը ծախսերի հանդեպ։
4. «Ժամանակ չեմ կարողանում գտնել վաստակելու համար»
Եթե դուք ամբողջ ժամանակ գտնվելով Ձեր աշխատանքում, հաճախ եք արտասանում այս արտահայտությունը, հավանաբար դուք զբաղվում եք ոչ այդքան Ձեր գործով։ Եվ լավ կլինի եթե փոխեք գործունեության ոլորտը։
5. «Պետք չէ բյուջե վարել, ես լավ եմ հիշում բոլոր ծախսերը»
Եթե նույնիսկ համարում եք որ օժտված եք հրաշալի հիշողությամբ և ծախսում եք հնարավորինս քիչ՝ դա այդքան էլ այդպես չէ։ Մարդիկ սովոր չեն հաշվի առնել մանր գնումները, որոնք արդյունքում դառնում են զգալի գումար։ Պետք է միշտ վերահսկել ծախսերը։ Դա կարելի է անել ինչպես սմարթֆոնում, այնպես էլ նոթատետրի մեջ։ Սկզբից անսովոր և դժվար կլինի, բայց 21 օրից Ձեզ մոտ կձևավորվի սովորություն և հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի։
6. «Կուտակում «սև օրվա համար»»
Փողը երբեք չի կարելի կուտակել սև օրվա համար, որպեսզի չխթանել դրա շուտափույթ գալուստը։ Ավելի լավ է կազմել պլան, թե ինչի համար եք այն կուտակում՝ ճանապարհորդություն, կրթություն, ավտոմեքենա կամ նոր ճտկավոր կոշիկներ։ Խնայողություն ունենալը՝ միշտ էլ օգտակար է, բայց նպատակն էլ պետք է լինի համապատասխան։
7. «1000 դրամը ի՞նչ փող է որ»
Եթե ամսվա մեջ մեկ անգամից ավել եք ասում այս կամ նմանատիպ մեկ այլ արտահայտություն՝ դուք պետք է մտածեք։ Որովհետև խնայելով օրական թեկուզ 1000 դրամ, շատ իրատեսական է՝ բարելավել կյանքը։
8. «Ես պետք է տնտեսեմ»
Տարբեր եկամուտներ ունեցող մարդկանց հարցումից՝ մասնագետները եկել են եզրահանգման, որ մարդիկ, որոնք սովորել են ամեն ինչում տնտեսել, երբեք չեն դառնա հարուստ։ Նրանք հաճախ հրաժարվում են սեփական ցանկություններից, չեն փնտրում դրանք իրագործելու որևէ եղանակ՝ ի տարբերություն ծախսող մարդկանց, որոնց ամբիցիաները ստիպում են հավելյալ եկամուտի աղբյուր փնտրել։
9. «Փողի մեջ չէ երջանկությունը»
Այստեղ գոյություն ունի որոշակի տրամաբանություն։ Ոչ բոլոր հարուստները կարող են իրենց երջանիկ մարդ համարել։ Բայց աղքատների մեջ էլ երջանիկները շատ չեն։ Պետք է հիշել, որ ինքը իրենով՝ փողը երջանկություն չի բերում, բայց այն կօգնի զգալի բարելավել Ձեր կյանքի որակը։
10. «Չէ՞ որ մենք ընկերներ ենք։ Կտաս, երբ կկարողանաս»
Հոգ չէ, եթե փողը շատ չէ, 1000 դրամ։ Բայց եթե դուք պարտքով մեծ գումար եք տալիս, պետք է ստացական վերցնել։ Նաև պայմանավորվել փողի վերադարձման ժամկետը։ Նույնիսկ եթե այդ մարդիկ շատ մտերիմ են Ձեզ կամ հարազատ են։ Որովհետև պատահում է այնպես, որ երբեմն այդպիսի մարդկանց հետ ստիպված են լինում ներքաշվել դատական պրոցեսների մեջ այն պատճառով, որ վերջիններս չեն ցանկացել վերադարձնել գումարը։