Այսօր երեխաներն ուղղակի «լողում են» խաղալիքների, խաղերի, զվարճանքների բազմազանության մեջ։ Հիմա այնքան շատ բան կա երեխաների համար, որ ուղղակի անհնար է նրանց ինչ-որ բանով զարմացնել։ Սակայն այս 22 նվերը նրանք հաստատ կպահպանեն ամբողջ կյանքում։
Ավելին, նրանք ամբողջ կյանքում իրենց հետ կտանեն դրանք, և ամենայն հավանականությամբ կնվիրեն իրենց երեխաներին։
1. Հավատ սեփական ուժերին
Երեխայի համար շատ կարևոր է իմանալ, որ աշխարհի իր ամենասիրելի մարդը հավատում է իրեն։ Հասկացրեք երեխային, որ վստահ եք իր վրա, իր ունակությունների և հնարավորությունների վրա։ Ձեր միայն մեկ բառը՝ ունակ է փոքրիկից իսկական հանճար դարձնել։
2. Սեր, իր բոլոր դրսևորումներով
Գրկեք, համբուրեք, միշտ սիրո խոսքեր ասեք՝ անկախ ամեն ինչից։ Նույնիսկ եթե Ձեր երեխան արդեն 30 տարեկան է։
3. Ընտանեկան ընթրիքներ
Ընտանեկան միասնականության այս րոպեները երեխան հիշում է ամբողջ կյանքում։ Դա հրաշալի ավանդույթ է, որը միավորում է, բարիշեցնում, ոգեշնչում և խաղաղեցնում։
4. Ուրախություն
Ուրախացեք կյանքին և Ձեր երեխային։ Մի ամաչեք Ձեր զգացմունքներից, ծիծաղեք փոքրիկի հետ, խենթություններ արեք։
5. Ամուր և լիարժեք ընտանիք
Փորձեք պահպանել ընտանիքը և նրա անդամների հետ լավ հարաբերությունները։ Երեխայի համար ընտանիքը՝ այն հիմքն է, այն հենասյունը, որը աջակցում է և թույլ տալիս վստահ քայլել կյանքում։
6. Սեփական ժամանակը
Դա ամենաթանկարժեք նվերն է, հատկապես ժամանակակից երեխաների համար։ Ամեն օր ժամանակ գտեք երեխաների համար։ Ուղղակի որպեսզի լինեք նրանց հետ, գրկել, միասին խաղալ, զբոսնել կամ ուղղակի թավալվել անկողնում։
7. Ուշադրություն
Եվս մեկ բան, որ անընդհատ պակասում է երեխաներին։ Բարություն։ Երեխան դեռ կհասցնի դաժանություն և կոպտություն սովորել։ Իսկ դուք իսկական բարության և կարեկցել կարողանալու օրինակ ծառայեք։
8. Կարողանալ գնահատել
Սովորեցրեք երեխային գնահատել այն, ինչ ունի, բայց որպեսզի միշտ ձգտի ավելիին։
9. Հետաքրքրություն
Աշխարհի հանդեպ հետաքրքրությունը առկա է յուրաքանչյուր երեխայի մոտ։ Պահեք և պահպանեք այն։ Փորձեք չսպանել դա ամեն տեսակի «մի մտիր, մի խանգարիր, հերիք է խոսես, որքա՞ն կարելի է հարցնել» և այլ նմանատիպ հանդիմանանքներով։
10. Որոշում կայացնելու ունակություն
Խթանեք ինքնուրույնությունը, օգնեք ընդունել սեփական գործողությունների հետևանքը, իսկական խիզախության և վճռականության օրինակ ծառայեք։
11. Սահմաններ
Երեխաների համար չափազանց դժվար է ապրել ամենաթողության մեջ և չունենալ ոչ մի սահմանափակում։ Նրանց սահմաններ են պետք, որոնք կառուցվածքային կդարձնեն նարնց համար այս աշխարհը։ Միայն տեսեք շատ չտարվեք արգելքներով, այլապես դա կհանգեցնի երեխայի չլսելուն։
12. Ազատություն
Հիշեք, որ արգելքները պետք է լինեն շատ քիչ։ Ինքնուրույն որոշումներ կայացնելու, գործելու, ընտրության և սեփական սխալների վրա սովորելու հնարավորություն տվեք երեխային։
13. Գովեստ
Երեխաների համար շատ կարևոր է զգալ ծնողների հավանությունը իրենց գործողություններին։ Դա խթանում է կատարելագործվելուն։
14. Սեր ստեղծագործելու հանդեպ
Հնարավորություն տվեք ստեղծագործել այնքան, որքան ցանկանում են։ Խրախուսեք ստեղծագործական գործունեությունը, պայմաններ ստեղծեք դրա համար։ Ինքներդ էլ զբաղվեք դրանով երեխայի հետ։ Դա շատ կարևոր ունակություն է Ինտերնետի և համակարգչային տեխնոլոգիաների դարում, որը սովորեցնում է երեխային գեղեցկություն տեսնել ամեն ինչում, ուրախանալ կյանքին, ելք գտնել ոչսովորական իրավիճակներից։
15. Առատաձեռնություն
Սեփական օրինակով ցույց տվեք, թե ինչ է առատաձեռնությունը, ինչպես կիսվել, և սովորեցրեք հաճույք ստանալ սեփական առատաձեռնությունից։
16. Հոգևորություն
Ներարկեք երեխայի մեջ հոգու առկայության գիտակցում։ Լավ է, եթե նրանք սովորեն գործել՝ ղեկավարվելով ոչ միայն սեփական մարմնի, այլ նաև հոգու պահանջներով։
17. Ճշմարտություն
Ազնիվ եղեք երեխաների հետ։ Այդպիսով դուք նրանց էլ կսովորեցնենք լինել ազնիվ։ Բացի դրանից, դուք կցուցադրեք, որ Ձեզ կարելի է վստահել, որ Ձեզ հետ նրանք անվտանգ են։
18. Հույս
Հույսը կօգնի ամենադժվար պահերին, կաջակցի և ուժ կտա։
19. Սեր գիտելիքների հանդեպ
Գիտելիքների հանդեպ սերն ու դպրոցում լավ գնահատականները՝ երբեմն ընդհանուր ոչինչ չունեն իրար հետ։ Խրախուսեք երեխային ճանաչել աշխարհը, տարվել, սովորեցրեք հաճույք ստանալ աշխարհը ճանաչելուց։
20. Լավատեսություն
Սա այն է, ինչը օգնում է հասնել հաջողության և փոխել աշխարհը դեպի լավը։
21. Նստել Ձեր ծնկներին
Երեխայի համար դա լավագույնն է, ամենահարմարավետ տեղը աշխարհում։
22. Հավատարմություն ընտանիքին և հարաբերություններում
Հավատարիմ լինել ամուսնուն կամ կնոջը՝ մեր խելքի, սրտի և հոգու բանն է։ Իսկ երեխաները շատ նուրբ են զգում դա։