fbpx

2019 թվականի համար Նոստրադամուսն ուներ 5 տագնապալի կանխատեսում

Նոստրադամուսին հաճախ են ծաղրում, բայց նա կարևոր հաղորդագրություն ունի կապված 2019 թվականի հետ։ Եվ այնտեղ ամեն ինչ այդքան էլ հուսադրող չէ։

Այդ կանխատեսումների մի մասը թվում է շատ իրատեսական, գրում է Awareness Act-ը։

Ըստ Նոստրադամուսի, 2019թ. կլինի երկրաշարժերի, փոթորիկների և շատ առումներով հիասթափությունների տարի, այնպիսին, ինչպիսին մենք ուղղակի չէինք կարող նույնիսկ պատկերացնել։

3-րդ համաշխարհային պատերազմ

Շատ տարիներ մարդիկ մտածում էին, որ նրա կանխատեսումը կապված Երրորդ համաշխարհային պատերազմի հետ՝ կիրականանա։ Շատերը պնդում են, որ դա անխուսափելի է 2019թ.-ին։

Որոշ եվրոպական երկրներ կբախվեն անհավանական մասշտաբների ջրհեղեղների հետ, իսկ կրոնական ծայրահեղականության մեծացումը՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում կհանգեցնի մեծ անկարգությունների։

Կլիմայի փոփոխություն

Նոստրադամուսը զգուշացնում է. «Մենք կտեսնենք, թե ինչպես է ջուրը բարձրանում, իսկ ցամաքը անհետանում նրա տակ»։ Մարգարեն գրում էր, որ քաղաքական առաջնորդները վերջապես ինչ-որ համաձայնության կգան կապված աղտոտվածության նվազեցման դեմ քայերի հետ։

Մարդիկ կսկսեն խոսել կենդանիների հետ

Չնայած սա Նոստրադամուսի ամենաանհավանական մարգարեություններից մեկն է 2019թ.-ի համար, սակայն նա ասում էր, որ կենդանիներն ու մարդիկ կսկսեն հասկանալ մեկմեկու։ Նա ասել է. «Խոզերը կդառնան մարդկանց եղբայրները»։

Մեծ երկրաշարժ

Նա փաստացիորեն կանխատեսել է, որ 2019-ին ԱՄՆ տարածքում տեղի կունենա մեծ երկրաշարժ։ Հնարավոր է նույնիսկ դա կլինի ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ բնական աղետը։

Մարդիկ վերջապես կկարողանան ապրել 200 տարի

Նոստրադամուսն ասում էր, որ մոտ այս ժամանակաշրջանում «Բժշկության ձեռքբերումները կմեծացնեն մարդու կյանքի տևողությունը՝ ամենաքիչը 200 տարի»։

Հուսանք, որ Նոստրադամուսի այս կանխատեսումները այդպես էլ կմնան թղթի վրա և երբեք չեն իրականանա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2019 թվականի համար Նոստրադամուսն ուներ 5 տագնապալի կանխատեսում
ԹԵՍՏ. Կտարբերե՞ք իրական փաստերը մոլորությունից