Ամանորին ցանկանում ես մտերիմներին նվիրել ոչ միայն լավ նվեր, այլ նաև որպեսզի այն լավ և գեղեցիկ փաթեթավորված լինի: Չէ՞ որ հենց փաթեթավորումն է ստեղծում անակնկալի առաջին տպավորությունը: Բայց ինչպե՞ս վարվել, եթե ժամանակը չի հերիքում կանգնել խանութի հերթերում: Ամեն ինչ շատ հեշտ է: Բավական է ձեռք բերել փաթեթավորման թուղթ և կիրառել մեր այս լայֆհաքերը:
Ամանորյա նվերները փաթեթավորելու 5 զիլ տարբերակներ
1. Ոչ սովորական չափսերի կամ ձևի նվերի փաթեթավորում
Երփներանգ թղթից այսպիսի պարկը հրաշալի կհամապատասխանի խաղալիքների, աքսեսուարների և ոչ մեծ հուշանվերների համար:
2. Փաթեթավորում փոքրիկ անակնկալների համար
Հրաշալի որոշում ոսկերչական իրերի և այլ զարդերի համար: Այսպիսի արկղիկներով նվերը կարելի է կախել տոնածառից և խնդրել նվերի հասցեատիրոջը գտնել այն:
3. Կիմանո-փաթեթավորում
Հետաքրքիր տարբերակ ինչպես գրքերի, այնպես էլ ոչ մեծ տուփերով նվերների համար: Այսպիսի նրբաճաշակ և օրիգինալ փաթեթավորումը նույնիսկ ափսոս է բացելը:
4. Մաթեմատիկական մոտեցում
Օգտակար լայֆհաք նրանց համար, որոնք փաթեթավորմանը մոտենում են ինչպես արվեստի: Այս խորհորդները կօգնեն դառնել նվերների ձևավորման իսկական գուրու:
5. Առանց ժապավենի և սկոտչի փաթեթավորում
Առաջին հերթին դուր կգա մինիմալիզմի սիրահարներին: Այս տարբերակը ամենալավը կհամապատասխանի գրքերի և ոչ մեծ և տափակ տուփերի փաթեթավորման համար:
Հարազատների և ընկերների համար նվերի ընտրությունը՝ կարևոր փուլ է, բայց տոնական փաթեթավորումը՝ ոչ պակաս պատասխանատու պահ է: Գեղեցիկ ձևավորված անակնկալները ոչ ոքի անտարբեր չեն թողնի:
Իսկ ինչո՞ւ չկիսվեք այս օգտակար խորհուրդներով Ձեր ընկերների հետ: