«Չի կարելի մեղադրել ձգողականության ուժին այն բանի համար, որ մարդիկ սիրահարվում են»:
Ալբերտ Էյնշտեյն
Ինչո՞ւ են տղամարդիկ սիրահարվում: Ինչպիսի՞ն է տղամարդկային սիրտը կոտրող կանացի տեսակը: Շատ կանայք կերազեին ստանալ այս հարցերի պատասխանները:
Հարաբերությունների քոուչ Բոբի Պալմերը գտնում է, որ․ «Տղամարդը զգում է իր ներսում ծնվող սիրահարվածությունը, երբ նրան սկսում է թվալ, որ նա սովորական կյանքում Ձեզ հետ կարող է լինել գերհերոս: Երբ նա զգում է, որ իրեն ընդունում են, գնահատում և հասկանում, և ընդորում նա գիտի, որ ունակ է Ձեզ երջանիկ դարձնել․․․ և այդ ժամանակ նա կլինի Ձերը: Եվ նաև նա մտածում է, որ դուք խելքահան անող կին եք»:
Տղամարդիկ և կանայք ապրում են նույն էմոցիաները, սակայն տղամարդը սիրահարվում է բոլորովին այլ կերպ: Հետազոտողները նշում են պատճառների մի ամբողջ շարք, որոնք դրդում են տղամարդուն սիրահարվել:
1. Նա ամբողջությամբ հմայված է նրանով
Տղամարդիկ սովորաբար սիրահարվում են կանանց ամբողջությամբ: Նրա կերպարին, նրա անհատականությանը, նրա ձայնին, նրան, թե ինչպես է նա ծիծաղում․․․ Սիրահարված տղամարդը սկզբից ամբողջությամբ կախարդված է կնոջով:
eHarmony-ի գլխավոր տնօրեն Գրանտ Լենգսթոնը գտնում է․ «Տղամարդը սկսում է սիրահարվածություն զգալ, երբ նա սկսում է լցվել որոշակի քանակությամբ էմոցիաներով: Նա անընդհատ շփվում է կնոջ հետ և հասկանում, որ նա կազմված է բարությունից, սիրուց, քնքշանքից, նվիրվածությունից, ուրախությունից, սեքսից և պոզիտիվից, և այդ բոլոր որակները նրա մեջ ուղիղ այնքան են, որ դրանց միասնությունը ունակ է ստիպել տղամարդուն զգալ, որ սիրահարված է: Մի պահ նրա գլխում միտք է ծագում․ «Այո, ես սիրահարված եմ այդ կնոջը»: Նա կարող է նույնիսկ չհասկանալ թե ինչու, սակայն նրա միտքն ու սիրտը հանկարծ նրա մեջ գտնում են յուրահատուկ մի բան»:
Ուժեղ սեռի ներկայացուցիչները բավական հազվադեպ են սիրահարվում կանացի առանձին որակների վրա:
2. Նա զգում է, որ կարող է նրան երջանկություն պարգևել
Պատճառներից մեկը, որ ստիպում է տղամարդուն կորցնել գլուխը՝ կայանում է նրանում, որ նա զգում է, որ կարող է այդ կնոջը երջանիկ դարձնել: Սիրային հարաբերություններում երկու սեռի ներկայացուցիչներն էլ երազում են մեկ բանի մասին: Երբ երկու մարդ մտերմանում են, նրանցից յուրաքանչյուրն ունակ է մյուսին երջանիկ դարձնել:
Եվ եթե տղամարդը զգում է, որ ունակ է կնոջը երջանկություն պարգևել, նա նաև զգում է, որ նա կարող է նույնկերպ երջանկություն պարգևել իրեն:
3. Երբ կինը բաց է հարաբերությունների համար
Չնայած նրան, որ զանգվածային լրատվամիջոցները վերջին տարիներին քարոզում են ուժեղ, անկախ, անհասանելի և նույն ժամանակ գաղթակղիչ կնոջ կերպարը, իրականում տղամարդկանց առաջին հերթին գրավում են սիրո համար բաց կանայք:
«Այն, ինչի պատճառով տղամարդն իրեն սիրահարված է զգում, իրականում իրենից ներկայացնում է ուժեղ էմոցիոնալ կապ: Եթե դուք Ձեզ հարմարավետ եք զգում ինչ-որ մարդու հետ, ընդորում մնալով բաց և խոցելի, դուք, ամենայն հավանականությամբ՝ սիրահարված եք նրան: Մարդկանց անհրաժեշտ է կապ զգալ մյուս մարդու հետ, որպեսզի պատերը քանդվեն: Եվ պատերի քանդվելուց հետո ի հայտ են գալիս իրական սեր զգալու համար բոլոր պայմանները»,- կիսվում է իր գիտելիքներով քոուչ Ջեյմս Փրիսը:
Տղամարդիկ չեն ցանկանում սիրահարվել խոչընդոտներ ստեղծող կանանց: Հետազոտողները ենթադրում են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները ավելի շատ հակված են կանանց, որոնք բաց են իրենց համար:
4. Այն, թե ինչպես է նա զգում իրեն այդ կնոջ կողքին
Եվս մեկ պայման, որի դեպքում տղամարդը կարող է հեշտությամբ սիրահարվել՝ երբ նրա հետ շփումից իրեն կզգա երջանիկ, լի սիրով ու ջերմությամբ: Եթե նա զգա, որ կինը պատրաստ է հասկանալ և ընդունել իր էմոցիաները:
Տղամարդկանց դուր է գալիս զգալ, որ կինը իրեն ընդունում է և իր հանդեպ զգացմունքներ ունի:
5. Կինը չի վախենում ընդունել կյանքի շնորհները
Տղամարդկանց շատ են դուր գալիս կենսուրախ կանայք, որոնք «այո» են պատասխանում այն ամենին, ինչ նրանց տալիս է կյանքը: Կին, որը կցանկանար համտեսել նոր և անսովոր կերակրատեսակ, հետազոտել նոր վայրեր և այցելել նոր երկրներ և նոր քաղաքներ:
«Կարևոր է գտնել մարդու, ով առանց որևէ դժվարության կընդգրկվի քո կյանքում: Տղամարդկանց դուր է գալիս ժամանակ անցկացնել կանանց հետ, որոնք իրենց կյանքն ավելի հարմարավետ են դարձնում, սակայն դա այն կանայք չեն, որոնց նրանք պատրաստ են ամուսնության առաջարկ անել: Կնոջ ցանկությունը պատասխանել․ «Այո, ես կփորձեմ նոր կերակուրը, որը նա սիրում է, զբաղվել այն սպորտաձևով, որին նա է տալիս իր նախապատվությունը, այցելել այն վայրեր, որոնք նա է պլանավորում այցելել», – ստիպում է ուժեղ սեռին սիրահարվել», – պատմում է խմբագիր Կատլեյա Շրոկենշտեյնը:
6. Նպատակ և կիրք
Սիրահարված տղամարդը լցվում է կրքով, և որքան կինը ուժեղ է, այնքան ավելի շատ է նա զգում սեր իր մեջ: Եթե կինը հստակ գիտի, թե ինչ է ցանկանում կյանքից, տղամարդը հասկանում է, որ ցանկանում է անցկացնել ամբողջ կյանքը հենց նրա հետ:
Տղամարդու զգացմունքները հաճախ մնում են 7 կողպեքի ետևում որպես գաղտնիք, որովհետև հասարակությունը լավ չի ընդունում այն, երբ զգացմունքների մասին խոսում են բացեիբաց: Ընդորում բոլոր տղամարդիկ գիտեն, որ իրենց ներսում նրանք կարող են ապրել նույն զգացմունքները, ինչ կանայք: