fbpx

Քանի՞ անգամ ենք կյանքում մենք սիրահարվում: Հոգեբանները նշել են միջին վիճակագրական թիվը

Ե՞րբ եք վերջին անգամ կրքոտ սիրահարվել: Հիշո՞ւմ եք արդյոք, թե ինչպես է դա տեղի ունեցել:

Սիրահարվածությունը՝ նուրբ բան է: Այն շատ է տարբերվում սիրուց, որը կարելի է աճեցնել՝ միասին աշխատելով հարաբերությունների վրա:

Իսկ ահա սիրահարվածությունը պատահում է և վերջ: Դա ավելի շատ «քիմիա» է, հորմոնալ փոփոխություն օրգանիզմում, որը չի ենթարկվում ոչ մի գիտակցական վերահսկման:

Որքա՞ն հաճախ ենք սիրահարվում կյանքի ընթացքում: Ահա թե ինչ են այդ մասին ասում հոգեբանները:

Կյանքում ընդամենը 2-4 անգամ: Ինչպե՞ս

Քանի որ սիրահարվածությունը չի պատահում ըստ գրաֆիկի, ուրեմն խոսել ինչ-որ «նորմա»-ի մասին՝ ճիշտ չի լինի: Սակայն գոյություն ունի հետազոտություն, ըստ որի գիտնականները այնուամենայնիվ փորձել են դուրս բերել միջին վիճակագրական թիվ:

Ինչպես պարզվել է, մարդկանց մեծ մասը կյանքում սիրահարվում է 2-ից 4 անգամ:

«Ուշադրություն դարձրեք, որ սա միջին թիվ է, այսինքն կան մարդիկ, որոնց մոտ սիրահարվածությունն ավելի շատ է պատահել, և կան մարդիկ, որ աբելի քիչ է պատահել», – գրում է հոգեբան Նատալյա Միխայլովան:

Ամենացավալին այն է, որ հսկայական թվով մարդ գտնվում է զուգընկերոջ հետ երկարատև հարաբերության մեջ, որին չեն սիրում և պատրաստ են ամեն պահի լքել նրան՝ հենց հանդիպեն իրենց «ամբողջ կյանքի սիրուն»:

Սիրո սպասումներո՞վ

Siemens Festival Nights-ի շրջանակներում իրականացվել է 2000-ից ավել մարդկանց հարցում: Ահա թե ինչ է հայտնում հաղորդակցությունների տնօրեն Կլեր Ջարվիսը․

Մեր ակկնարկում ներկայացվել են մարդկանց կյանքից գունագեղ անկեղծություններ: Արդյունքները ցույց են տվել, որ դժվար է գտնել որևէ նորմ, և չնայած ընդունված է համարել, որ կանայք ավելի հաճախ են սիրահարվում, քան տղամարդիկ, հետաքրքիր էր տեսնել, որ իրականում և՛ տղամարդիկ, և՛ կանայք կյանքի ընթացքում սիրահարվում են միջինում 2 անգամ:

Անհանգստացնում է այն, որ շատ մարդիկ գտնվում են երկարատև հարաբերությունների մեջ կամ նույնիսկ ամուսնանում են նրա հետ, ով նրանց իրական սերը չէ:

Բայց ամեն ինչ այդքան վատ չէ: Կլեր Ջերվիսը հավելեց․

Չնայաց հարցման մասնակցած մեծահասակներից շատերը պատասխանել են, որ չեն գտել իրական սիրուն, սակայն պնդում են, որ շատ են հարգում իրենց այժմյան զուգընկերոջը, ինչը իրոք հուսադրող է:

Siemens ընկերության հարցումը նաև ցույց տվեց, որ տիպիկ մեծահասակն առաջին անգամ սիրահարվում է 19 տարեկանում և հանդիպում է 4-5 զուգընկերոջ հետ, նախքան «ամբողջ կյանքի սիրուն» հանդիպելը:

Իսկ քանի՞ անգամ եք դուք սիրահարվել: Գտե՞լ եք արդյոք Ձեր մարդուն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
Քանի՞ անգամ ենք կյանքում մենք սիրահարվում: Հոգեբանները նշել են միջին վիճակագրական թիվը
Թույլ, բայց ուժեղ ձևացող մարդու 10 նշան