fbpx

«Այժմ ժամանակը չէ մտածելու այն մասին, թե ինչ չունես։ Մտածիր ինչպես անել այն ամենի հետ, ինչ ունես»։ Հեմինգուեյի 10 մեջբերումները

Հուզիչ մեջբերումներ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» գրքից։

1. Իսկ իմ զարթուցիչը՝ իմ ծերությունն է։ Ինչո՞ւ են ծերունիները այդքան վաղ արթնանում։ Մի՞թե նրա համար, որպեսզի երկարեցնեն իրենց կյանքը թեկուզ մեկ օր։

2.  Այժմ ժամանակը չէ մտածելու այն մասին, թե ինչ չունես։ Մտածիր ինչպես անել այն ամենի հետ, ինչ ունես։

3. Երջանկությունը գալիս է մարդու մոտ տարբեր տեսքով, ինչպե՞ս նրան կարող ես ճանաչել։ Ես, օրինակ, կվերցնեի յուրաքանչյուր տեսքի երջանկություն և կվճարեի դրա դիմաց՝ ինչ կպահանջեին։

4. Մարդը նրա համար չէ ստեղծված, որպեսզի դիմանա պարտությանը։ Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց հաղթել նրան՝ անհնար է։

5. Նրա մոտ ամեն ինչ հին էր, բացի աչքերից, իսկ աչքերը գույնով նման էին ծովին, ուրախ մարդու աչքեր, որը չի հանձնվում…

6. Թող նա ավելի լավ մտածի իմ մասին, քան ես կամ իրականում, և այդ ժամանակ ես իրոք կլինեմ ավելի լավը։

7. Պետք չէ մտածել այն մասին, թե ինչն է մեղք, իսկ ինչը՝ ոչ։ Աշխարհում շատ ուրիշ մտածելու բաներ կան։

8. Իսկ ծերունին անընդհատ մտածում էր ծովի մասին, ինչպես կնոջ, որը մեծ քնքշություններ է պարգևում կամ մերժում է դրանք, իսկ եթե թույլ է տալիս իրեն չմտածված կամ ոչ բարի արարքներ՝ դե ինչ արած, այդպիսին է նրա բնույթը։

9. … ես կկարողանամ քնել և երազում առյուծներ տեսնել։ Ինչու առյուծներ՝ դրանք ամենալավն են, ինչ մնացել են ինձ մոտ։

10. Երկու անգամ ոչինչ չի կրկնվում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Այժմ ժամանակը չէ մտածելու այն մասին, թե ինչ չունես։ Մտածիր ինչպես անել այն ամենի հետ, ինչ ունես»։ Հեմինգուեյի 10 մեջբերումները
Մեր հերթական խոշոր պարտությունը պատերազմում