fbpx

«Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ամենից հաճախ դրանք տեղի են ունենում այն պահին՝ երբ անհրաժեշտ են»: Կոնֆուցիոսի 20 մեջբերումները

Mediamag-ը ներկայացնում է Կոնֆուցիոսի լավագույն մեջբերումները, որոնք հատկապես արդիական են մեր ժամանակներում:

Եթե դու ատում ես՝ ուրեմն քեզ հաղթել են:

Հին ժամանակներում մարդիկ սովորում էին, որպեսզի կատարելագործվեն: Այժմ սովորում են, որպեսզի զարմացնեն ուրիշներին:

Պարզությունը՝ մարդու լավագույն որակներից է:

Երկրում, որտեղ կա կարգուկանոն՝ եղիր խիզախ և գործողություններում և ելույթներում: Երկրում, որտեղ չկա կարգուկանոն՝ եղիր խիզախ գործողություններում, բայց զգույշ ելույթներում:

Խորհուրդներ տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ հայտնաբերելով իր անկրթությունը:

Երբ վատ ես զգում՝ ականջ դիր բնությանը: Աշխարհի լռությունն ավելի լավ է հանգստացնում, քան միլիոնավոր անպետք բառերը:

Անհամբերությունը մանրուքներում՝ կործանում է մեծագույն գործերը:

Յուրաքանչյուրն էլ կարող է ազնվագույն դառնալ: Հարկավոր է ուղղակի որոշել դառնալ:

Խոսքը պետք է լինի հավատարիմ, գործողությունը՝ վճռական:

Իմաստունը չգիտի ինչ է անհանգստանալը, մարդկայինը՝ չգիտի ինչ է հոգսը, խիզախը չգիտի ինչ է վախը:

Ես լսում և մոռանում եմ: Ես տեսնում և հիշում եմ: Ես անում և հասկանում եմ:

Միայն այն ժամանակ, երբ գալիս են ցրտերը, պարզ է դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են կորցնում իրենց հագուստը:

Հին ժամանակներում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանք ամոթ էին համարում սեփական բառերի ետևից չհասցնելը:

Մի արա ուրիշին այն, ինչ չէիր ցանկանա քեզ անեին․․․

Փորձեք լինել թեկուզ մի փոքր բարի, և կտեսնեք, որ ունակ չեք որևէ վատ արարք գործել:

Մարդկանց պատերազմ ուղարկել առանց սովորեցնելու՝ դավաճանություն է:

Դժբախտություն է եկել՝ մարդն է ծնել այն, երջանկություն է եկել՝ մարդն է հասունացրել այն:

Նրան, ում չի մտահոգում հեռավոր դժվարությունները, անպայման սպասում են մոտակա անհաջողություններ:

Նա չէ մեծագույնը, ով երբեք չի ընկել, այլ նա՝ ով ընկել է, իսկ հետո ոտքի կանգնել:

Հոգով ազնիվը հանգիստ է և անհոգ: Ստոր մարդը՝ միշտ անհանգիստ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ամենից հաճախ դրանք տեղի են ունենում այն պահին՝ երբ անհրաժեշտ են»: Կոնֆուցիոսի 20 մեջբերումները
Չարլի Չապլինի կյանքի 10 օրենքները, որոնք կսովորեցնեն սիրել ինքներդ ձեզ