fbpx

Սրճարան Սեուլում, որը ստիպում է հաճախորդներին իրենց զգալ ինչպես մուլտֆիլմում

Սեուլի այս սրճարանը իսկական դրախտ է դասական մուլտֆիլմերի բոլոր սիրահարների համար: Այստեղ դուք ուղիղ իմաստով կարող եք Ձեզ զգալ մուլտֆիլմի մի մաս:

Այն պահից, երբ մուտք եք գործում սրճարան, Ձեզ ողջունում են զվարճալի ձևերն ու կերպարները՝ սկսած սեղաններից և պատերից, վերջացրած՝ բաժակներով և ամաններով: Դա կարծես կոմիկսների իրական աշխարհ լինի:

Cafe Yeonnam-dong 239-20-ի (անվանումը փաստացիորեն սրճարանի հասցեն է) ստեղծողները ոգեշնչվել են «W – երկու աշխարհների արանքում» հեռուստատեսային հիթով:

Ցավոք, եթե դուք չեք բնակվում Հարավային Կորեայում, իսկ ավելի կոնկրետ՝ Սեուլում, դուք ստիպված եք կտրել աշխարհի կեսը, որպեսզի հայտնվեք այստեղ:

Սակայն եթե դուք մուլտֆիլմերի, կոմիկսների կամ ուղղակի անսովոր վայրերի մեծ երկրպագու եք՝ անպայման այցելեք Սեուլում գտնվող այս սրճարան:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սրճարան Սեուլում, որը ստիպում է հաճախորդներին իրենց զգալ ինչպես մուլտֆիլմում
15 մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում