Մարդն իր կյանքի գրեթե բոլոր փուլերում ընդունում է հետևյալ երեք կարևոր որոշումները, և արդյունքում փոխում իր կյանքի ընթացքը:
Եթե այդ որոշումները ընդունում եք անգիտակցաբար, ապա ձեզ սպասվում է նույն ճակատագիրը, ինչը մյուս բոլորին է բաժին հասնում, իսկ եթե գիտակցաբար, ուրեմն կարող եք հենց այսօրվանից փոխել ձեր կյանքը:
Առաջին որոշում. Ընտրեք, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ
Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան դուք միլիոնավոր երևույթների մասին եք մտածում և ունեք ընտրության հնարավորություն, թե դրանցից որ մտքի վրա կարելի է կենտրոնանալ: Հիշեք, առավել կարևոր են այն մտքերը, որոնք իրագործելի են այժմ և այստեղ, իսկ ապագայի և անցյալի վրա կենտրոնանալը զուր ժամանակի կորուստ է:
Պետք չէ կենտրոնանալ այն հանգամանքների վրա, ինչը դուք չունեք, կամ ինչ-որ մեկը ֆինանսական հարցերում ավելի հաջողակ է, քան դուք: Գնահատեք այն, ինչ ունեք՝ ձեր առողջությունը, ընտանիքը, ընկերներին, հնարավորություններն ու խելամիտ տրամաբանությունը:
Իսկ այժմ սկսեք հասկանալ, թե ինչն է ամենից շատ գրավում ձեր ուշադրությունը: Եթե դուք կենտրոնանում եք մի բանի վրա, որն անվերահսկելի է և ձեզանից կախված չէ, ուրեմն դուք ավելորդ սթրեսի եք ենթարկում ինքներդ ձեզ: Այո, ձեր կյանքի տերը դուք եք, սակայն կան հարցեր, որոնք չեք կարող կառավարել:
Երբ դուք կարողանաք կենդանանալ ճիշտ երևույթների վրա, ապա ձեր կյանքը այլ ընթացք կստանա:
Երկրորդ որոշում. Փորձեք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը
Ձեր կյանքի որակը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես եք ընկալում այս կամ այն երևույթը:
Եթե ձեզ հետ դժբախտ դեպք է պատահել (ավտովթար, առողջական խնդիրներ, աշխատանքից ազատում և այլն), ապա կարևոր է, թե ինչպես եք դուք դրան վերաբերում՝ կյանքի վե՞րջ, թե՞ նոր կյանքի սկիզբ:
Եթե վիճակում եք ինչ-որ մեկի հետ, դա ձեզ համար անտեղի վիրավորա՞նք է, թե կարևոր դաս:
Եթե ձեզ ճակատագիրը մեծ հարված է հասցնում. ի՞նչ է սա՝ պատի՞ժ, թե՞ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն:
Ձեր կյանքն այնպիսին է, ինչպիսին դուք եք այն տեսնում: Ցանկացած դժվարության կամ խնդրի արդյունքում մարդը նոր նպատակ և ցանկություն է ունենում, ինչին էլ պատճառ է դառնում կյանքը շարունակելու համար, նա հավատում է իր հաջողություններին: Եվ այս ամենը նրան ավելի ուժեղ ու կամային է դարձնում:
Երբ մարդը մեկ անգամ կարողանում է հաղթահարել ինչ-որ մի խնդիր, նա հասկանում է, որ իր առաջ արգելքներ ու սահմաններ չկան, և նա կարող է իր կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին նա է տեսնում ու պատկերացնում:
Ուստի, վերահսկեք ձեր կյանքը և միշտ հիշեք՝ որոշումներ ընդունելիս մի տրվեք զգացմունքներին, այլ ամեն ինչ կշռադատված և խելացի արեք: Ցանկացած իրավիճակում դրականը փնտրեք։ Սա հնավորություն կտա նոր և ավելի ճիշտ զգացմունքներ արթնացնել ձեր կյանքում և ընդունել երրորդ որոշումը:
Երրորդ որոշում. Ի՞նչ անել
Զգացմունքները շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր վարքագծի և կայացրած որոշումների վրա: Եթե դուք բարկացած ու չարացած եք, ձեր ընդունած որոշումները մեծապես կտարբերվեն ուրախ և դրական տրամադրվածության ժամանակ կատարած քայլերից: Ուստի, ինչ-որ քայլեր ձեռնարկելուց առաջ մտածեք, թե ինչպես կարելի է փոխել զգացողությունները, որպեսզի դրանք ձեզ ոչ թե ընկճեն, այլ ուժ հաղորդեն:
Ի դեպ, այս զգացմունքները շատ անհատական են: Օրինակ, մեկի մոտ չարությունը կարող է արտահայտվել շատ հանգիստ, իսկ մյուսի մոտ՝ բուռն: Ոմանք կարողանում են ճնշել այն, որպեսզի կարողանան սթափ գլխով առաջ շարժվել, իսկ մյուսները մտածում են վրեժ լուծելու մասին:
Ցանկացած մարդ պետք է վերահսկի իր պահվածքը, երբ նկատում է, որ բարկացած ու չարացած է կամ միայնակ է զգում իրեն: Չէ՞ որ առանց դրանց նա երբեք չի կարող փոխել իր վարքագիծն ու վերահսկել քայլերը:
Այժմ, երբ դուք արդեն գիտեք այս երեք կարևոր որոշումների մասին, կարող եք փնտրել այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր հաշվի են առել դրանք, վերահսկել են իրենց կյանքը և հաջողությունների հասել: