fbpx

Հմայիչ կնոջ 7 պատգամ

Գաղտնիք կամ նորություն ասած չենք լինի, եթե ասենք, որ կինը պետք է հմայիչ լինի: Կինը պարտավոր է հմայիչ լինել: Դրանում է նրա առաքելություններից մեկը:  Ահա մի քանի խորհուրդ, թե ինչ պետք է անել միշտ հմայիչ լինելու համար:

Մազերը

Ամենից առաջ դրանք պետք է միշտ ՄԱՔՈՒՐ լինեն։ Մոռացե՛ք սարսափ–հեքիաթները, թե մազերը շաբաթական երկու անգամից շատ լվանալը վնասակար է։ Մազերը պետք է լվանալ, եթե դրանք կեղտոտ են, իսկ տարբեր մարդկանց մոտ դա տարբեր հաճախականությամբ է լինում։

Հիմա՝ գույնի մասին։ Եթե դուք սկսել եք ներկելու գործընթացը, այն պետք է ԿԱՆՈՆԱՎՈՐ պահպանել կամ լրիվ սափրել գլուխը։ 2 սմ–ից երկար ուրիշ գույնով աճող արմատները փնթի կերպար են ստեղծում։

Եվ վերջապես սանրվածքի ընտրությունը։ Իհարկե, դա ճաշակի հարց է։ Բայց հիշե՛ք, որ այն պետք է համապատասխանի ձեր դեմքի ձևին։ Բացի այդ, ֆրանսիացիները մազերի երկարության ոսկե կանոն ունեն, որքան տարիքով է կինը, այնքան կարճ պետք է լինեն մազերը։

Մաշկը

Իհարկե, աշխարհի ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ իդեալական մաշկով, ինչպիսին հունական աստվածուհիների ճենապակե արձանների մոտ է։ Բայց աշխարհում դեռ ոչ մի դիմափոշի, ոչ մի 10-կարատանոց ադամանդյա ականջօղ չեն կարողացել թաքցնել անխնամ մաշկը՝ անհարթություններով, պզուկներով, լայն ծակոտիներով կամ պիգմենտներով։ Այդ պատճառով մաշկի ամենօրյա խնամքի այնպիսի կանոնը, ինչպիսին «մաքրում–տոնիկ–խոնավեցում»–ն է, պետք է անգիր հիշի ցանկացած կին։

Մկաններ

Իհարկե, ձեզ ոչ ոք չի ստիպում ինքնամոռաց նվիրվել բոդիբիլդինգին և դառնալ Շվարցենեգերը։ Բայց նվազագույն մկանային տոնուսը պետք է կանոնավոր պահպանել։ Հակառակ դեպքում ձեր հետույքը շատ հեռու կմնա տղամարդկանց համար ակնահաճո «բրազիլական հետույքից», իսկ կախված ուսերը և սրունքների մսերը թույլ չեն տա հագնել բաց զգեստներ։ Բացի այդ, մկանները մարզելը շատ ջանք չի պահանջում. առավոտյան 15 րոպե մարզվելը և մարզասարքերի վրա 15-20 րոպե մարզումը բավական կլինեն։

Մանիկյուր

Միանշանակ խնամված կնոջ կերպարը սկսվում է խնամված ձեռքերից։ Եվ անգամ եթե տղամարդիկ հերթ չեն կանգնել ձեր ձեռքը համբուրելու համար (դեռևս), ապա վստա՛հ եղեք, որ տան գործերից հետո դաստակի կոշտացած մաշկը կամ թափված եղունգի լաքը նրանք անպայման կնկատեն։ Հիշե՛ք, «Ֆրեդի Քրյուգերի նման» աճեցրած եղունգները և եղունգի լաքի թթու գույները վաղուց նորաձև չեն։ Իսկ ահա դասական մանիկյուր արժե անել ամեն 10 օրը մեկ։ Մի կարևոր պահ. եթե լաքը մաքրվել է մի եղունգից, այն պետք է երկու ձեռքից էլ մաքրել և նորից քսել, այլ ոչ թե ծածկել մաքրված եղունգի լաքը։

Ոտքերը

Համաձայն վիճակագրության՝ աչքերից հետո մարմնի այս հատվածը երկրորդն է, որի վրա կանգնում է տղամարդու հայացքը կին տեսնելիս։ Այդ պատճառով դրանք պետք է միշտ գերազանց վիճակում լինեն։ Ավելի լավ է պարանոցին 3 կնճիռ, քան թե մեկը զուգագուլպայի վրա։ Ոչ մի «աստղիկ» և«ցանց» դրանց վրա և անպայման բարձրակրունկ կոշիկ (2-4 սմ, եթե ինչ–ինչ պատճառներով բարակ ու երկար կրունկ չեք կարող կրել), բայց ոչ մի դեպքում «բալետկա», սանդալ–հողաթափ կամ ուգգի։

Շպարը

Նույն այդ անմոռանալի Շանելն ասում էր. «Աղջիկը, որը չի շպարվում, շատ բարձր կարծիք ունի իր մասին»։ Եվ շատ հեռու չէր ճշմարտությունից, որովհետև բնականը բնական, բայց մայր բնության շնորհած պարգևները ընդգծելը մեղք չէ։ Կարևորը չափը չանցնել, առօրյա շպարը չշփոթել երեկոյան շպարի հետ և միշտ ընդգծել կամ շուրթերը կամ աչքերը, բայց ոչ երբեք երկու միասին։

Հագուստը

Անգամ եթե ձեր ֆինանսական միջոցները սուղ են ձեզ թույլ չեն տալիս ամեն ամիս թարմացնել զգեստապահարանը, հիշե՛ք. հագուստը պետք է միշտ համապատասխանի տարիքին և կազմվածքին։ Իրականում խնամված կինը պետք է այսպես կոչված «բազային զգեստապահարան» ունենա՝ փոքրիկ սև զգեստ, սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, բեժ ջեմփեր, V-ձև կտրվածքով, կոստյում, բեժ քաշմիրե վերարկու, սև անձրևանոց, «մատիտ» կիսաշրջազգեստ, 3-4 զույգ կոշիկ։ Իսկ հետո ինքներդ փորձեր արեք աքսեսուարների հետ՝ գլխաշորով, զարդերով, պայուսակներով, ձեռնոցներով, գլխարկներով և այլն։

Օծանելիքը

Ճիշտ ընտրված օծանելիքի բույրը պետք է զգացվի խնամված կնոջ հայտնվելուց մի ակնթարթ առաջ և մնա օդում նրա հեռանալուց հետո որոշ ժամանակ։ Այդ պատճառով մի՛ խնայեք օծանելիքի վրա. թող այն մեկը լինի, բայց բացառապես ձերը, ոչ մեկի բույրին նման չլինի։ Բայց ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ. «որքան շատ, այնքան լավ» սկզբունքը չի գործում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.75 из 5 )
MediaMag
Հմայիչ կնոջ 7 պատգամ
Աշխարհի ամենագեղեցիկ մայրուղիները