fbpx

Բաներ, որ զայրացնում են Կենդանակերպի նշաններին

Մարդուն շատ բաներ կարող են զայրացնել: Սակայն կան որոշակի բաներ, որոնք առավել շատ են զայրացնում մարդուն: Եկեք տեսնենք որոնք են դրանք՝ ըստ Կենդանակերպի նշանի:

Խոյ

Երբ գովում են ոչ թե Ձեզ, այլ մեկ ուրիշի:

Երբ Դուք ստիպված եք զբաղվել ձանձրալի, միապաղաղ գործով:

Երբ Ձեր հաջողությունները անուշադրության են մատնվում:

Երբ Ձեզ քննադատում են:

Երբ Ձեզ հովանավորում են ու վերահսկում:

Ցուլ

Երբ ստիպված եք արագ որոշումներ կայացնել:

Երբ փող չունեք:

Երբ ինչ-որ մեկը հավակնում է ձեր սեփականությանը:

Երբ տանը հարմարավետ չէ:

Երբ Ձեր կյանքում անսպասելի փոփոխություններ են կատարվում:

Երկվորյակ

Աշխատանքային խիստ ժամանակացույցը:

Ամենօրյա տնային պարտականությունները:

Նախաձեռնության պակասն ու հոռետեսությունը:

Ամենօրյա աշխատանքը:

Միապաղաղությունը:

Խեցգետին

Կոպտությունը, աննրբանկատությունն ու գոռոզամտությունը:

Ձեր հասցեին քննադատությունն ու Ձեր կենսակերպի ու խառնվածքի դատապարտումը:

Ձեր ընտանիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Հաճախակի հավաքույթներն ու աշխարհիկ միջոցառումները:

Բնակության վայրի փոփոխություններն ու կահույքի տեղափոխությունները:

Առյուծ

Անվճռական ու սահմանափակ մարդիկ:

Ձեզ ուրիշների հետ համեմատելը:

Սովորական ու ձանձրալի կյանքը:

Կույս

Գումարային դժվարությունները:

Թափթփված տունը:

Նկատողություններն ու քննադատությունները:

Իրարանցումն ու աղմուկը:

Ձեր ծրագրերի խափանումը:

Կշեռք

Խանդը, հիստերիկաներն ու սկանդալները:

Ընտրելու եւ որոշում կայացնելու անհրաժեշտությունը:

Տնային գործերը:

Տանը կարգուկանոնի բացակայությունը:

Անհատական աշխատանքը:

Կարիճ

Երբ Դուք ստիպված եք ինչ-որ մեկից կախում ունենալ:

Երբ ինչ- որ մեկը փորձում է ներթափանցել Ձեր հոգին:

Երբ ինչ -որ մեկը փորձում է ցույց տալ իր գերազանցությունը Ձեր նկատմամբ:

Երբ մարդիկ փորձում են ձեզ պարտադրել իրենց կարծիքը:

Երբ ինչ -որ մեկը Ձեզանից թաքցնում է ճշմարտությունը:

Աղեղնավոր

Երբ ստիպված եք աշխատել ձանձրալի ու միապաղաղ միջավայրում:

Երբ ինչ -որ մեկը հոռետեսաբար է տրամադրված:

Երբ Ձեզ պահանջներ են ներկայացնում Ձեր արտաքինի, նախասիրության կամ խառնվածքի վերաբերյալ:

Երբ ձեզ մեղադրում են չափից շռայլ ծախսելու մեջ:

Երբ Ձեր կարծիքը անտեսում են:

Այծեղջյուր

Երբ Ձեզ չեն վստահում ու Ձեր ներուժը չեն նկատում:

Երբ դուք ստիպված եք համեստ ապրել ու սահմանափակել ձեր ծախսերը:

Երբ ինչ- որ մեկը դատարկախոսությամբ է զբաղվում:

Երբ ստիպված եք ելույթ ունենալ հանրության առաջ:

Երբ ինչ -որ մեկը խախտում է Ձեր սովորական կենսակերպն ու հանսգտությունը:

Ջրհոս

Ծրագրված կյանքը:

Սկանդալները ու հարաբերությունների պարզաբանումը:

Սովորական ու միապաղաղ կյանքը:

Ձեզանից կիրք ու հավատարմություն պահանջելը:

Ձեր համոզմունքներն ու հայացքները չընդունելը:

Ձկներ

Այն իրավիճակը, երբ դուք ստիպված եք ուշադրության կենտրոնում լինել:

Զարգանալու հնարավորությունից զրկված լինելը:

Կոպտությունն ու պարզունակությունը:

Ձեր թուլության, անինքնուրույնության ու իրականությունից կտրված լինելու վերաբերյալ քննադատությունները:

Ֆիզիկական աշխատանքով զբաղվելու անհրաժեշտությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բաներ, որ զայրացնում են Կենդանակերպի նշաններին
Ինքնավստահություն ձեռք բերելու 12 միջոց