Բնավորությունը մեծապես կախված է նրանից, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ է մարդը։ Չնայած մենք տարբերվում ենք միմյանցից, սակայն գոյություն ունեն ընդհանուր գծեր։ Ներկայացնում ենք կենդանակերպի 5 ամենաբարի նշաններին։
1. Ձկներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորության հիմքում կարեկցանքի զգացումն է։ Նրանք բավական զգացմունքային են, մյուսների ապրումներն ընդունում են՝ որպես սեփական։ Ձկները բավական փափուկ բնավորություն ունեն, իհարկե, նրանց համբերությունն անսահման չէ։ Նրանք ևս կարող են բռնկուն լինել։ Սակայն հիմնականում մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունք են դրսևորում։ Նրանք ընդունում են, որ բոլոր մարդիկ կարող են թերություններ ունենալ, չեն դատում մարդկանց։
2. Խեցգետին
Զգուշավոր են, երազկոտ։ Զգում են դիմացինի տրամադրությունը, նրանց էմոցիաները հաճախ կախված են շրջապատից։ Ջերմ, լուսավոր մարդիկ են, ում հատուկ է ամաչկոտությունն ու բարությունը, հոգատարությունը։ Կարողանում են հոգ տանել ընտանիքի անդամների նկատմամբ։
3. Աղեղնավոր
Աղեղնավորներին հատուկ է հավատը մարդկանց նկատմամբ։ Կարծում են, որ շրջապատում բոլորն ազնիվ են և արժանի։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ չապացուցեն հակառակը։ Միշտ պատրաստ են օգնել լավ մարդկանց, արժեքավոր խորհուրդներ տալ։ Աղեղնավորների բարությունը հատկապես վառ է արտահայտվում ընկերների նկատմամբ, ովքեր կարող են միշտ և ամեն հարցում հույս դնել նրանց վրա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բարի լինել նույնիսկ առաջինը հանդիպած մարդու հետ և ի պատասխան ոչինչ չակնկալել։
4. Ջրհոս
Բարյացակամ են, շփվող։ Հեշտությամբ են նոր ծանոթություններ ձեռք բերում, այդ պատճառով էլ անծանոթ մարդկանց հետ այնպես են շփվում, կարծես վաղուց են ծանոթ նրանց հետ։ Կարողանում են լեզու գտնել ցանկացած սոցիալական կարգավիճակ ունեցող մարդու հետ։ Լայն աշխարհայացք ունեն, այդ պատճառով էլ երբեք չեն մեղադրում մարդկանց նրա համար, որ նրանք չեն տեղավորվում ընդունված շրջանակների մեջ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընկերներին օգնության են հասնում առաջին իսկ հնարավորության դեպքում։
5. Առյուծ
Առյուծները բավական տաղանդավոր են։ Նրանք վառ անհատներ են, ովքեր փորձում են հայտնվել ուշադրության կենտրոնում, նկատելի լինել։ Որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական խելացի են, իսկ բնավորության հիմքում մեծահոգությունն է։ Առյուծները սիրում են օգնել մյուսներին, առատաձեռն լինել։ Հալվում են, երբ հիացմունքի խոսքեր կամ հաճոյախոսություններ են լսում։ Այդ պահերին նրանց քնքշությունը կարող է հասնել գագաթնակետին։