Ներկայացնում ենք 12 կանոն, որոնք կօգնեն մեծ սխալներ թույլ չտալ լվացքի ժամանակ:
1. Մի մոռացեք մաքրել լվացքի մեքենան
Լվացեք լվացքի փոշու ամանը, լվացքից հետո դուռը բացեք, որ չորանա, դուռը սրբեք: Մեքենայի ներքևում ֆիլտր կա, այն պետք է 3 ամիսը մեկ մաքրել: Տարին մեկ անգամ դատարկ մեքենան միացրեք տաջ ցիկլով կես լիտր քացախով:
2. Միաժամանակ չափից շատ հագուստ մի լվացեք
Գերծանրաբեռնվածությունից առանցքակալները կարող են շարքից դուրս գալ:
3. Սրբիչները լվալիս կոնդիցիոներ մի օգտագործեք
Կոնդիցիոները նվազեցնում է խոնավություն կլանելու գործվածքի հատկությունը:
4. Գուլպաներն առանձին ցանցով լվացեք
Որպեսզի դրանք չկորցնեք մյուս հագուստի մեջ:
5. Բարձերը և ծածկոցները երկու անգամ լվացեք
Առաջին անգամ փոշով, երկրորդ անգամ՝ առանց:
6. Լողազգեստը մեքենայով մի լվացեք
Լվացեք ձեռքով, սառը ջրով:
7. Չափից շատ սպիտակեցնող նյութ մի օգտագործեք
Այն փչացնում է հագուստը:
8. Արձակեք կոճակները
Այլապես կարող եք առանց դրանց մնալ:
9. Տաբատի շղթան փակեք
Այլապես կարող են մյուս շորերը վնասվել:
10. Չափից շատ փոշի մի լցրեք
Այն շատ փրփուր է առաջացնում, ինչը նստում է հագուստի վրա՝ այն նորից կեղտոտելով:
11. Բծերը մի շփեք, կարող եք կտորը ծակել
Բծի վրայի մաքրող նյութը զգուշությամբ անձեռոցիկով մաքրեք:
12. Ճիշտ դասակարգեք
Միասին մի լվացեք գունավոր և սպիտակ հագուստը: Բուրդը և այլ գործվածքները նույնպես: Սրբիչներն էլ՝ սինթետիկայի հետ: