Շատ հաճախ, երբ մարդիկ իմանում են, որ ես բլոգ ունեմ, կամ երբ տեսնում են, որ նստած, ժամերով բլոգիս վրա եմ աշխատում, առաջին հարցը որ տալիս են դա.
-Իսկ գոնե փող կարողանում ես աշխատե՞ս:
Եվ երբ լսում են իրենց կողմից չսպասված բացսական պատասխանը՝ լռում են ու տարակուսանքով նայում վրաս: Տարակուսանք, որի ասելիքը ակնհայտ է. “էս ի՞նչ անլուրջ գործերով ես զբաղվում”:
Իսկ այդ մարդիկ չգիտեն որ կարող է նաև լինել աշխատանք, որը փողաբեր չէ ու ընդհանրապես փողի հետ առնչություն չունի, բայց կարող է օգնել քեզ հոգեկան բավարարվածություն ստանալ, օգնել նյարդերդ հանգստացնել, օգնել մեջդ հավաքվածը կիսվել ու ձերբազատվել դրանցից: Ու հենց այդպիսի աշխատանք է ինձ համար բլոգը:
Ու ընդհանրապես ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այսպիսի աշխատանք, որը կօգնի նրան լիցքաթափվել:
Իսկ Ձե՞զ ինչ է տալիս այս բլոգը (եթե իհարկե որևէ բան տալիս է)…