fbpx

6 ամենադժգոհ Կենդանակերպի նշանները

Երբ կյանքը մեզ հարվածում է՝ մենք կամ կարող ենք պայքարել, որպեսզի դառնանք ավելի լավը, կամ հանձնվել և արդյունքում մնանք չարացած և դժգոհ։ Կսովորե՞նք արդյոք մեր սխալների վրա։ Թե՞ կշարունակենք նորից և նորից նույնը կրկնել, սպասելով, որ ինչ-որ հրաշք տեղի կունենա և կլինեն հրաշալի փոփոխություններ։ Ամենադժգոհ Կենդանակերպի նշանները հույսները դնում են վերջին տարբերակի վրա։ Եթե մարդիկ համառաբար բաց չեն թողնում իրենց ցավը՝ դա խոչընդոտում է նրանց առաջընթացին, իսկ ներսում միայն դառնություն է կուտակվում։

Խոյ

Պարադոքս է, սակայն Խոյերը երջանիկ մարդիկ են։ Միակ խնդիրն այն է, որ երջանիկ լինելու համար նրանց անհրաժեշտ է, որ բոլորը համաձայնեն իրենց հետ 100% դեպքերում: Եվ երբ դա տեղի չի ունենում, Խոյերը չափազանց դժգոհ են լինում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում, երբ կորցնում են վերահսկողությունը կամ անհետաքրքիր են դառնում ընկերների համար: Վերլուծելու փոխարեն, թե ինչ է կատարվել, Խոյերը զայրանում են, վշտանում:

Կույս

Երբեք ոչ ոք և ոչինչ չի կարող ամբողջությամբ բավարարել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Մարդկանց, իրադարձությունների, իրերի մեծ մասը հիասթափեցնում են Կույսերին: Մշտական դժգոհությունը նրանց թույլ չի տալիս երջանիկ զգալ:

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ձգտում են հավասարակշռել իրավիճակը: Եվ քանի որ հավասարակշռության համար ժամանակ է հարկավոր, Կշեռքները հոգնում են, վշտանում: Նրանք շատ արագ են գնահատող դատողություններ անում, բայց այդ սուբյեկտիվ մոտեցումը նրանց չի օգնում: Երբ Կշեռքները չեն կարողանում լուծել խնդիրը, վրդովվում են, անհամբեր դառնում, հուսալքվում:

Կարիճ

Կարիճները մշտապես դժգոհ են ինչ-որ բանից, ընդ որում, այդ դժգոհությունը երբեմն հասնում է ատելության: Ամենազարմանալին այն է, որ Կարիճները խորասուզվում են իրենց դառը զգացողությունների մեջ, նրանց դուր են գալիս բացասական զգացումները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են բարի լինել, բայց բնավորությունն ավելի ուժեղ է, և տառապանքը դառնում է նրանց այցեքարտը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն աշխարհ են գալիս՝ ցանկանալով այլ մեկը լինել: Կյանքի որոշակի շրջանում հասկանալով, որ դա հնարավոր չէ, սկսում են ատել իրենց գոյությունը: Նրանք նույնիսկ կարող են խորը նախանձ ունենալ մյուսների հանդեպ, քանի որ վերջիններս ունեն ամենը, ինչ իրենց չի բավարարում: Այդ փաստը զայրացնում է Այծեղջյուրներին:

Ջրհոս

Հազվադեպ են ստանում այն, ինչ ցանկանում են: Իսկապես շատ են աշխատում, բայց հաճախ ոչինչ չի ստացվում, քանի որ Ջրհոսները վշտանում են նույնիսկ ամենաաննշան ձախողումներից և անհաջողություններից: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նախանձ են: Նրանք մշտապես զգացողություն ունեն, թե իրենց ինչ-բան չի բավարարում, այդ պատճառով էլ մշտապես վշտացած են, իրենց շուրջ ոչ մի դրական բան չեն տեսնում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
6 ամենադժգոհ Կենդանակերպի նշանները
Ֆրանսիական մուլտֆիլմ. «Նիհարելու ժամանակը»