fbpx

PES 2012-ի սպասումներով (+դեբյուտային թրեյլեր)

Լավ չեմ հիշում 2007թ. էր թե 2008թ. ես խաղում էի իմ ամենասիրած ֆուտբոլային սիմուլյատոր EA FIFA-ն: Բայց օրերից մեկ օր ուզեցի տեսնել նաև թե KonamyPES (Pro Evalution Soccer)-ը իրենից ինչ է ներկայացնում: Եվ երբ ես PES-ով խաղացի իմ առաջին խաղը, այլևս վերացավ ցանկություն վերադառնալ FIFA-ին: Որովհետև ըստ իս PES-ը ավելի բնական էր, ավելի մոտ իրական ֆուտբոլին, բայց ուներ մեկ բացասական կողմ: Ես FIFA-ում շատ էի սիրում խաղալ Manager ռեժիմով, իսկ PES-ի մեջ այն բացակայում էր: Սակայն այն ինձ չխանգարեց, որպեսզի մնամ հավատարիմ PES-ին:

Ահա արդեն 2012թ. է և ուղիղ երկու ամիս հետո, ըստ ավանդույթի՝ հոկտեմբերին լույս կտեսնի PES 2012-ը, որի դեմո տարբերակը արդեն իսկ պաշտոնապես թողարկվել է և այն կարող եք բեռնել այստեղից:

Խոստումները բավական հուսադրող են: Նրա մեջ վերջապես ներառվել է Manager ռեժիմը (Team Manager), ասեմ ավելին, բացի մարզիչ լինելուց, այժմ նաև այնտեղ կա ռեժիմ, որում Դուք հանդես կգաք ակումբի տիրոջ կարգավիճակով: Այն կոչվում է Club Boss:

Մի խոսքով անհամբեր սպասում ենք հիմնական տարբերակի թողարկմանը: Իսկ մինչև այդ նայում ենք PES 2012-ի դեբյուտային թրեյլերը (ռուսերեն թարգմանություն).


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
PES 2012-ի սպասումներով (+դեբյուտային թրեյլեր)
Նոր Audi A7 (19 ֆոտո)