fbpx

Ո՞ր դեպքում ենք կորցնում ուժերը և ո՞ր դեպքում այն ստանում

Առողջ մարդը ունի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր և կամքի ուժ: Ուժեղ մարդն է միայն ունակ ճիշտ ապրելու, արարելու: Ուժը անհրաժեշտ է մարդուն:

Կյանքում յուրաքանչյուր իրավիճակ, իրադարձություն, արարք՝ մարդուն կամ ուժ է տալիս, կամ ուժ խլում նրանից: Ահա Ձեզ ենք ներկայացնում մի քանի դեպքեր, երբ ենք ուժ կորցնում և երբ ստանում.

Մենք ուժ ենք կորցնում երբ.

  • Ասում ենք «այո» այն դեպքում, երբ իրականում ուզում էինք ասել «ոչ»:
  • Ծիծաղում ենք լացելու փոխարեն:
  • Չենք հանգստանում:
  • Համոզում ենք մեզ մի փոքր էլ դիմանալ, փոխարեն հասկանալու. «հանուն ի՞նչ պայծառ նպատակների համար եմ այս ամենը ես տանում»:
  • Նեղանում ենք, փոխարեն մարդուց ուզելու այն ինչ մեզ պետք է:
  • Զբաղվում ենք ոչ մեր գործով:
  • Մարդը անհետաքրքիր է, իսկ մենք ինչ-որ հորինված պատճառներով շարունակում ենք շփվել նրա հետ:
  • Մեզ շրջապատող մարդիկ մեծ մասամբ խոսում են բացասական բաներից:
  • Շատ ենք խոսում քաղաքականությունից, անշարժ գույքի գներից, ճանապարհների խցանումներից և այլն:
  • Բանբասում ենք:
  • Շատ ու զգացմունքայնությամբ պատմում ենք այն մասին, թե ինչպես են ուրիշները ապրում:
  • Աշխատում ենք անհետաքրքիր և արդեն զզվեցրած աշխատանքի վրա:
  • Վախենում ենք:
  • Սպասում ենք, որ ինչ-որ մեկը կգա (ձմեռ պապ, օլիգարխ ամուսին կամ օլիգարխի աղջիկ կին) և մեր կյանքը կփոխվի:
  • Բարկանում ենք մեզ վրա, համարում ենք մեզ անարժան, անհաջողակ և անկարող:

Ուժ ենք հավաքում, երբ.

  • Նոր ծանոթություններ ենք ձեռք բերում:
  • Ստանում ենք նոր գիտելիքներ:
  • Ճանապարհորդում ենք:
  • Հաղթահարում ենք մեր վախերը:
  • Ինչ-որ նորն ենք փորձում:
  • Ստեղծագործում ենք:
  • Հաճելի մարդկանց հետ ենք շփվում:
  • Շփվում ենք մարդկանց հետ, որոնք մեզ հավատում և հույս են տալիս:
  • Հոգ ենք տանում մեր մարմնի մասին:
  • Ազատում ենք ֆիզիկական տարածությունը (հիշեք թե ինչպես եք ձեզ զգում նոր վերանորոգված բնակարանում):
  • Ազատում ենք էմոցիոնալ տարածությունը (հիշեք թե ինչպես եք ձեզ զգում, երբ հաջողվում է մոռանալ ինչ-որ մեկին, որին պետք էր մոռանալ):
  • Ասում ենք «ոչ», երբ պետք է ասել «ոչ» և ասում «այո», երբ պետք է ասել «այո»
  • Սկսում ենք անել այն ինչ մեզ դուր է գալիս:

Ընտրում եք Դուք: Իսկ ես Ձեզ երջանկություն եմ ցանկանում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ո՞ր դեպքում ենք կորցնում ուժերը և ո՞ր դեպքում այն ստանում
Աշխարհի վերջ: Պատմություն չհաջողված կանխագուշակումների մասին