Յուրաքանչյուր նկարչի գլխավոր մուսայի՝ կնոջ մասին շատ բառեր են ասվել: Իսկ տղամարդի՞կ: Mediamag-ը որոշել է վերականգնել արդարությունը և ներկայացնում է մեծագույն կանանց խոսքերը ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին:
Եկեք տեսնենք թե ինչպիսին են տեսնում տղամարդկանց կանայք:
Որքան էլ ուժեղ լինի կինը, նա սպասում է իրենից ուժեղ տղամարդու․․․ Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ որպեսզի իրավունք տա կնոջը լինել այնպիսին, ինչպիսին որ կա:
Անջելինա Ջոլի
Կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, չի սիրում նաև այդ տղամարդուն:
Սոֆի Լորեն
Կանայք, մեծամասամբ, տղամարդկանց համարում են տականքներ և սրիկաներ, սակայն մինչև հիմա չեն գտնել նրանց փոխարինողներ:
Էլիզաբեթ Թեյլոր
Կնոջ համար գեղեցկությունը շատ ավելի կարևոր է, քան խելքը, որովհետև տղամարդկանց համար շատ ավելի հեշտ է նայել, քան մտածել:
Մարլեն Դիտրիխ
Տղամարդիկ սիրում են այն, ինչին չեն կարող տիրանալ:
Մոնիկա Բելուչի
Միայն կյանքի կողմից նսեմացած տղամարդն է ունակ վիրավորել կնոջը:
Մերիլին Մոնրո
Ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ կանայք ցանկանում ունենալ այն ամենը, ինչ ունեն տղամարդիկ․․․ Չէ՞ որ նրանք կարող են ունենալ հենց տղամարդկանց:
Կոկո Շանել
Ընդունել ինքն իրեն և կարողանալ ծիծաղել ինքն իր վրա՝ լավագույն բանն է, որ կարող է լինել տղամարդու մոտ:
Պենելոպե Կրուզ
Խելացի կանայք սիրում են խելացի տղամարդկանց ավելի շատ, քան խելացի տղամարդիկ սիրում են խելացի կանանց:
Նատալի Պորտման