Ինչպես գիտենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է մի հաղորդագրություն և տեսանյութ Գյումրիում կրոնական կազմակերպություններից մեկի կիրակնօրյա մի միջոցառման մասին: Ինչպես հաղորդագրությունը, այնպես էլ տեսանյութը. «Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր» վերնագրով հրապարակվեցին տասնյակ էլեկտրոնային պարբերականներում:
Ինչպես հայտնում է shirakcenter.org պարբերականը տեսանյութը ոչ թե «Կյանքի խոսք» այլ Ավետարանական եկեղեցիներից մեկի կիրակնօրյա մի միջոցառման մասին է, իսկ քարոզիչը Վահագն Պողոսյանն է, ով ներկայումս հանդիսանում է Ավետարանական եկեղեցիներից մեկի հովիվը:
Ես չեմ ուզում խոսել թե սա ինչ է՝ վա՞տ է թե լա՞վ, չեմ ուզում խոսել «Կյանքի խոսքն» է թե՞ մեկ ուրիշ կրոնական, ես կգերադասեի անվանել աղանդավորական կազմակերպություն: Վերջ ի վերջո սրանք բոլորը ինձ համար նույն աղանդն են, նույն հայ մշակույթն ու հոգևոր արժեքներ քայքայողը: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Այլ ուզում եմ խոսել Վահագն Պողոսյանի հարցազրույցի մասին: Առաջին հայացքից սովորական մարդ, որը սովորական, բոլոր մարդկանց նման խոսում է և ոչ մի արտառոց բան: Բայց մի փոքր ուշադիր լինելու դեպքում կհասկանաք, թե այս մարդը ինչքան պատրաստված է և ինչ դպրոցներ է անցել: Նա ուղակի իր խոսքով կարողանում է ազդել մարդկային ենթագիտակցության վրա: Եվ մի փոքր կամքի և հոգեկան թուլություն ցուցաբերելու դեպքում մարդ անհնար է, որ չհամոզվի այս խոսքերից: Սա արհեստավարժ հիպնոզի հնարքներին լավ տիրապետող մարդ է:
Եվ աղանդների մեծ մասի այսպես կոչված «հովիվների» մեծ մասը պարտադիր կերպով անցնում են այս դպրոցը: Եվ հենց դա է պատճառը, որ աղանդ կոչվածները օր-օրի ավելի ու ավելի խորն են խցկում իրենց արմատները ազգիս մեջ, և ավելի ու ավելի շատ հայի զավակներ են հայտնվում սխալ ուղու վրա:
Ահա տեսանյութը, ուշադիր եղեք և ուշադիր զննենք նրա ամեն մի շարժուձևին և ամեն մի խոսքը արտահայտելուն և կարծում եմ Դուք նույնպես կզգաք թե ինչ նախանձելի կերպով արհեստավարժ է տիրապետում իր «մասնագիտությանը» այս մարդը.