fbpx

Կորչեն կարծրատիպերը. Մի քանի դիպուկ արտահայտություններ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի մասին

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար գոյություն ունեն ձևավորված կարծրատիպեր՝ որոշների մասին մտածում են, որ նրանք չափազանց ամաչկոտ են, մյուսները՝ չափազանց բաց և շփվող։ Մենք որոշել ենք բացել այս միֆերի կծիկը՝ բերելով երբեմն նույնիսկ չափազանց դիպուկ արտահայտություններ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի մասին։

Խոյ

Խոյերը՝ էգոիստներ չեն։ Նրանք ուղղակի կարողանում են ապրել իրենց համար։

Ցուլ

Ցուլ-կանանց մեջ զարմանալիորեն կարող են  համադրվել նա՝ առանց որի ապրելն անհնար է և նա՝ որի հետ ապրելն է անհնար…

Երկվորյակ

Երկվորյակը կոնֆետ չէ, որպեսզի լինի բոլորի ճաշակով։ Նա ընկույզ է, որ ոչ բոլորի ատամների համար են հասու։

Խեցգետին

Եթե Ձեզ հարցնեն, թե ինչ եք ամենաշատը ցանկանում՝ Խեցգետի՞ն, թե՞ միլիոն, պատասխանեք՝ Խեցգետին… Որովհետև Ձեզ փող հաստատ չեն տա, իսկ Խեցգետնի հետ հարմարավետ է…

Առյուծ

Առյուծները հպարտ են։ Եվ շրջապատող մարդիկ պետք է համակերպվեն դրա հետ։ Նաև նրանք չափազանց խելացի են, որպեսզի հասկանան. «մարդու հետ, որին ստիպված ես պահել, որ չգնա՝ երբեք չես լինի երջանիկ»։

Կույս

Կույսերի իմաստությունը խորամանկության հետ մեկտեղված՝ տալիս են անհավանական արդյունք, որը չի կարող տալ ոչ մի բարձրագույն կրթություն։

Կշեռք

Կշեռքները շատ կուզեին թեկուզ երբեմն սեղմել «ՉՄՏԱԾԵԼ» կոճակը և ուղղակի վայելել կյանքը…

Կարիճ

Յուրաքանչյուր Կարիճի մեջ ապրում է երկու մարդ՝ մեկը հանգիստ և լռակյաց է, իսկ երկրորդը հայտնվում է, երբ նեղացնում են առաջինին…

Աղեղնավոր

Աղեղնավորներն այդքան թույլ չեն, որպեսզի տանեն վիրավորանքները, այդքան ուժեղ չեն, որպեսզի ներեն դրանք, բայց նաև այդքան չար չեն, որպեսզի վրեժխնդիր լինեն…

Այծեղջյուր

Այծեղջյուրներն երբեք չեն ժպտա իրենց համար ոչ դուրեկան մարդուն։ Բայց նրանք իրենց բարեհամբույր կդրսևորեն բոլորի հանդեպ՝ նրանց դաստիարակությունը թույլ չի տալիս հասնել բռիության։

Ջրհոս

Եթե Ջրհոսն իրեն երեխայի պես է պահում՝ նշանակում է նա երջանիկ է։

Ձկներ

Ձկներն ունեն հրաշալի հիշողություն և նրանք երբեք չեն մոռանում իրենց հանդեպ լավ վերաբերմունքը։ Վատը կարելի է ներել և մի կողմ թողնել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կորչեն կարծրատիպերը. Մի քանի դիպուկ արտահայտություններ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի մասին
ԹԵՍՏ. Դպրոցն ավարտել եք ոսկե մեդալով, եթե 9 հարցից վստահորեն հավաքեք թեկուզ 7 միավոր