Ժամանակ: Ժամանակս սկսել է ոչ մի կերպ ինձ չհերիքել: Չգիտեմ, ինձ հե՞տ է մի բան կատարվում, թե ժամանակի, բայց օրը ինձ համար դարձել է րոպեի նման: Այնքան արագ է այն թռչում, որ ոչինչ չեմ հասցնում անել: Այդ իսկ պատճառով սկսել եմ ամեն ինչում շտապել, ամեն ինչ արագացնել, բայց միևնույն է չեմ հասցնում ոչինչ և բազմաթիվ բաներ արդեն չեմ հասցրել՝ արդեն ուշացել եմ:
Սկսել եմ ամեն օրվաս շատ դժվար հրաժեշտ տալ՝ մեծ ափսոսանքով:
Ժամանակս նմանվել է մի ճեպընթաց գնացքի, որը այնքան արագ է սլանում, որ պատուհանից ուղակի ոչինչ չես հասցնում դիտել, և որը շուտով կհասնի վերջնակետին:
Չգիտեմ. ինձ հե՞տ է մի բան պատահել, թե՞ ժամանակի…