fbpx

Ի՞նչն է արգելված և ինչը ոչ։ 7 զարմանալի փաստ Հարավային Կորեայի մասին, որոնք շոկի կենթարկեն զբոսաշրջիկներին

Ուղևորության մեկնելով հերթական երկիր, անհրաժեշտ է ուսումնասիրել այդ երկրի ավանդույթներն ու մշակույթը Այլապես ռիսկի եք դիմում հայտնվել անհարմար իրավիճակի մեջ։ Դա հատկապես ակտուալ է ասիական երկրների դեպքում, քանի որ արևելյան մտածելակերպը շատ է տարբերվում արևմտյանից։

Որոշեցինք պատմել Ձեզ Հարավային Կորեայի 7 տարօրինակ տաբուների մասին, որոնք կարող են անհեթեթ և տարօրինակ թվալ զբոսաշրջիների համար։

Չի կարելի սրճարանում թեյավճար թողնել

Այդ քայլը կարող է վիրավորել մատուցողին։ Կորեայում մատուցողները արժանավոր աշխատավարձ են ստանում և կարիք չունեն հավելյալ շահույթի։

Զգույշ եղեք փայտիկների հետ

Օրինակ չի կարելի դրանցով ծակել կերակուրը, ինչպես պատառաքաղով։ Այդ ժեստը կարող է վիրավորել խոհարարին։

Զուգարանն ինչպես կուլտ

Կորեայում չեն ամաչում քննարկել բնական կարիքները, բացի դրանից Սեուլում գոյություն ունի այդ թեմային նվիրված մի ամբողջ զվարճանքների այգի։

Դաջվածքներն արգելված են

Կորեայում, ինչպես շատ այլ ասիական երկրներում չեն սիրում մարմնի վրայի նկարներ։ Դրանց պատճառով Ձեզ նույնիսկ կարող են չվերցնել աշխատանքի։ Իսկ տատու-վարպետի մասնագիտությունը ընդհանրապես համարվում է հակաօրինական։

Մի թողեք կերակուրը ափսեի մեջ

Ինչպես և փայտիկի դեպքում՝ թողնելով կերակուրը ափսեի մեջ, դուք վիրավորում եք տվյալ հաստատության տերերին և ղեկավարությանը։

Խորը դեկոլտեն արգելված է

Կորեայում ընդունված չէ բացել կուծքն ու ուսերը։ Այդ մասերը համարվում են չափազանց գայթակղիչ։ Իսկ ահա ոտքերի հետ՝ ամեն ինչ հակառակն է։ Կորեացիներին չես զարմացնի ուլտրակարճ կիսաշջազգեստներով։ Ոտքերը չեն համարվում տղամարդկային երազների առարկա, այդ պատճառով ոչ ոք դրանց չի նայում։

Ուշադիր մի նայեք տեղացիների վրա

Դա համարվում է մուտք մարդու անձնական տարածք։ Նաև չի կարելի առանց հարցնելու լուսանկարել օտար մարդկանց։ Անմեղ լուսանկարը կարող է ոստիկանություն այցի պատճառ դառնալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
Ի՞նչն է արգելված և ինչը ոչ։ 7 զարմանալի փաստ Հարավային Կորեայի մասին, որոնք շոկի կենթարկեն զբոսաշրջիկներին
Թեստ իսկական գիտակների համար: Որքա՞ն լավ գիտես աշխարհը