Շնչեք հանգիստ, ընդունեք հանգստացնող միջոցի առողջ չափաբաժին և կարդացեք այն մասին, թե ի՞նչ անել, երբ նա, ում սիրում եք՝ չի սիրում Ձեզ:
Եկեք ընդհանրացնենք այն բոլոր էմոցիաները, որոնք հայտնվում են մերժումից հետո: Ահա հիմնական ցանկը․
- Տխրություն
- Էմոցիոնալ անկայունություն
- Անադեկվատություն
- Բարկություն
- Վրեժի ծարավ
Բնական է, երբ մերժումից հետո դատարկություն ես զգում: Եվ մենք բոլորս էլ լավ գիտենք, թե ինչն է կարևոր՝ առաջ շարժվել և զգալ ավելի լավ և պատրաստ լինել հաջորդ սիրուն: Հարցը նրանում է՝ ինչպե՞ս հասնել դրան:
Ահա թե ինչ է պետք անել, երբ սիրո օբյեկտը մերժել է Ձեզ․
1. Հասկացեք դա
Նույնիսկ մեզանից լավագույններին ինչ-որ պահին մերժել են: Լավ նորությունն այն է, որ երբեմն մերժումը ընդմիշտ չի լինում: Երբեմն դուռը փակվում է, որպեսզի բացվի ավելի լավը:
2. Այն, թե ինչպես եք արձագանքում դրան
Մենք գիտենք, որ դժվար է «կուլ տալ» մերժումը: Բայց էներգիան, որ այդ ժամանակ դուք զգում եք, կուլ է տալիս Ձեզ, ուտելով Ձեր երջանկությունը: Աղ մի լցրեք Ձեր վերքերին: Ձեռք բերեք նոր հոբբի, թարմացեք, զբոսնեք:
3. Ծուռ ուսուցում
Չնայած դա հակասում է ինտուիցիային, փոխադարձ սիրո բացակայության օբյեկտիվ վերաբերմունքի տարբերակներից մեկը՝ դրա վրա սովորելն է: Հասկացեք, ինչպես եք գործել այդ իրավիճակում: Ի՞նչ կանեիք այլ կերպ: Ինչպե՞ս կարող է այդ ցավալի փորձն օգնել Ձեզ աճել:
4. Մի հրաժարվեք շարունակել ապրել
Կարևոր է հասկանալ, որ մերժումը՝ կյանքի մի մասն է, որը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ: Դուք պետք է շարունակեք որոնումները Ձեր ներսում: Շարունակել՝ միշտ կա մեկը, ով Ձեզ կգնահատի:
5. Սիրեք Ձեզ
Շատ մարդիկ արտաքնապես արժանապատիվ տեսք ունեն: Բարեբախտաբար, միակ մարդը, ումից Ձեզ համաձայյնություն է հարկավոր՝ դուք ինքներդ եք: Հիշեք, որ սերը ինքներդ Ձեր հանդեպ ունի որոշակի մագնիսական ուժ, որը գրավում է ուրիշներին: