Վերջերս, TED կոնֆերանսում իր ելույթի ժամանակ, հայտնի գործարար Իլոն Մասկը կիսվել է խորհրդով, որը օգտակար կլինի յուրաքանչյուրին:
Անընդհատ առաջ շարժվեք
Տիեզերական հետազոտությունների թեման շոշափելիս, Մասկը բացատրեց, թե ինչու է այդքան գումար և ժամանակ ներդրել SpaceX-ի վրա, չնայած նրան, որ շատերը այս պրոյեկտը համարում են իր ժամանցը:
«Մարդիկ սխալվում են, երբ կարծում են, որ տեխնոլոգիաները կատարելագործվում են իրենք իրենց, – ասաց Մասկը: – Դա այդպես չէ: Դրանք կատարելագործվում են, միայն եթե շատ մարդիկ ջանքեր են գործադրում դրանք կատարելագործելու համար: Ես գտնում եմ, որ իրենք իրենցով՝ տեխնոլոգիաները անկում կապրեն: Հիշեք հին քաղաքակրթությունների պատմությունը: Հին եգիպտացիները կառուցեցին բուրգերը, բայց հետո մոռացան, թե ինչպես է դա արվում: Հռոմեացիաները կառուցեցին զարմանահրաշ ջրագծեր: Իսկ հետո մոռացան ինչպես է դա արվում»:
Մասկի խորհուրդը կարելի է տեղավորել ընդամենը մեկ նախադասության մեջ․
Առաջընթացի բացակայությունը՝ հետընթացն է, այնպես որ միշտ առաջ շարժվեք:
Ինչո՞ւ է այս խորհուրդն այդքան լավը
Կարևոր չէ թե հատկապես ինչին եք ձգտում: Յուրաքանչյուր ոլորտում հաջողության բանալին՝ անընդհատ առաջ շարժվելն է:
Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ դուք չեք բախվի խոչընդոտների կամ չեք մատնվի անհաջողության: Դրանից ոչ մեկ ապահովագրված չէ: Սակայն պարտությունները տալիս են անգին փորձ և օգնում են շատ բան սովորել: Իսկ մտորումն այն մասին, թե ինչի եք հասել և ինչի դեռ կարող եք հասնել՝ լիցքավորում է մոտիվացիայով:
Առաջ շարժվելու մտածելակերպ ձևավորելու համար պետք է․
- Չկենտրոնանալ սեփական սխալների վրա: Դաս քաղել դրանցից և շարժվել առաջ:
- Շարունակել նոր նպատակներ դնել ինքներդ Ձեր առաջ, հատկապես այն բանից հետո, երբ դուք հասել եք ինչ-որ հաջողության: Նոր նպատակները պետք է լինեն բարդ, բայց իրատեսական:
- Չհամարել, որ դուք առանց այն էլ ամեն ինչ գիտեք, այլ անընդհատ սովորել և կատարելագործվել:
- Երբեք չհանձնվել: Երբեք:
Մի մոռացեք՝ կարճ, շրջանցիկ ճանապարհ դեպի հաջողություն գոյություն չունի: Իսկական հաջողությունը հիմնված է համառ աշխատանքի և, նույնիսկ եթե ուզում ես հանձնվել, նորից ու նորից գործին կցվելու ունակության վրա: