fbpx

17 հուշումներ Զիգմունդ Ֆրեյդից, թե ինչպես վերացնել տագնապը և ավելի լավ հասկանալ ինքդ քեզ

Նա հասկացավ, թե ինչում է կայանում մարդկային հոգու դրաման և թե ինչ է հարկավոր դրա բուժման համար: Առաջարկում ենք Ձեզ Ֆրեյդի 17 հուշում, որոնք կուղորդեն Ձեզ դեպի ճիշտ ճանապարհ, կօգնեն վերացնել տագնապի զգացողությունները և ավելի լավ հասկանալ ինքներդ Ձեզ:

1. Մարդկային հոգու գաղտնիքը կայանում է մանկության հոգեկան դրամաների մեջ: Խորացեք մինչև այդ դրամաները և բուժումը կլինի:

2. Միակ մարդը, ում հետ պետք է համեմատվեք՝ դա դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից պետք է ավելի լավը լինեք՝ դա դուք եք հիմա:

3. Դու չես դադարում դրսում փնտրել ուժեր և վստահություն, իսկ փնտրել պետք է քո ներսում: Դրանք միշտ էլ այնտեղ են եղել:

4. Անկասկած, տագնապի պրոբլեմը շատ կարևորագույն հարցերի կապող կետն է: Տագնապի հանելուկի լուծումը՝ լույս կսփռի մարդու ամբողջ հոգեկան կյանքի վրա:

5. Նևրոզը՝ անորոշությունը տանելու անընդունակությունն է:

6. Սիրային հարաբերություններում չի կարելի խնայել մեկմեկու, քանի որ դա կարող է բերել միայն օտարացման: Եթե կան դժվարություններ՝ դրանք պետք է հաղթահարել:

7. Ցավոք, ճնշած էմոցիաները չեն մահանում: Նրանց ստիպել են լռել: Եվ դրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:

8. Ոչինչ պատահական չի լինում, ամեն ինչն ունի իր սկզբնապատճառը:

9. Որոշակի առումով, այն, ինչ մենք անվանում ենք երջանկություն, պատահում է երկարատև ժամանակով զսպված պահանջների բավարարման արդյունքում:

10. Մարդն, ով իր մոր անվիճելի սիրելին է եղել, իր ամբողջ կյանքով անց է կացնում հաղթողի և հաջողության վստահության զգացողությունը, որոնք հաճախ բերում են իրական հաջողության:

11. Երազները երբեք չեն զբաղվում դատարկաբանությամբ՝ մենք թույլ չենք տալիս, որ աննշանը անհանգստացնի մեզ քնի մեջ: Արտաքին, անմեղ երազները՝ պարզվում են ոչանվտանգ: Եթե զբաղվենք դրանց մեկնաբանությամբ, իհարկե եթե կարելի է այդպես արտահայտվել, դրանք միշտ էլ ունեն«թաքնված կոշտուկներ»:

12. Դեպրեսիան՝ սառեցված վախն է:

13. Որքան խիզախ և ինքնավստահ է դառնում նա, ով ձեռք է բերում համոզվածություն, որ իրեն սիրում են:

14. Մարդիկ իրականությունը համարում են անբավարար և այդ պատճառով ապրում են երևակայության աշխարհում, երևակայելով սեփական ցանկությունների իրականացումը: Ուժեղ անձնավորությունը այդ ցանկությունները իրականություն է դարձնում: Թույլը՝ այդպես էլ ապրում է իր այդ աշխարհում և իր երևակայությունները վեր են ածվում տարբեր հիվանդությունների համախտանիշների:

15. Լինել բացարձակ անկեղծ ինքդ քեզ հետ՝ լավ վարժություն է:

16. Զբաղված մարդու մոտ հազվադեպ են հյուր գալիս անբանները, եռացող կաթսայի մոտ չեն թռնում ճանճերը:

17. Միայն իրականություն դարձրած մանկության երազանքը կարող է երջանկություն բերել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 3.9 из 5 )
MediaMag
17 հուշումներ Զիգմունդ Ֆրեյդից, թե ինչպես վերացնել տագնապը և ավելի լավ հասկանալ ինքդ քեզ
10 մոտիվացնող մեջբերումներ