fbpx

Անդրե Մորուան՝ սիրո, անկեղծության ու զրույցի մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիացի գրող և հրապարակախոս Անդրե Մորուայի աֆորիզմները՝ սիրո, անկեղծության ու զրուցելու արվեստի մասին։

Ամենապշեցուցիչ հիշողությունը սիրահարված կնոջ հիշողությունն է։

Սիրո արշալույսին սիրահարները խոսում են ապագայի մասին, մայրամուտին՝ անցյալի։

Ամենածածկամիտ մարդիկ անգամ պահանջ են զգում իրենց գաղտնիքները որևէ մեկին վստահել։

Խորհուրդը միշտ խոստովանւթյուն է։

Վստահությունը մարդուն ստիպում է սիրել կամ ատել նրանց՝ ում հետ նա անկեղծ է եղել։

Երբ որոշ կանայք խնդրում են ընկերուհիներին չհրապարակել իրենց գաղտնիքները, նրանք դա անում են միայն այն պատճառով, որ նորությունը հնարավորինս շուտ տարածվի։

Եթե ուրիշներին իմանայինք այնպես, ինչպես մեզ գիտենք, ապա ամենադատապարտելի արարքներն անգամ մեզ ներողամտության արժանի կթվային։

Եթե մարդ հանկարծ սկսի ասել այն ամենն, ինչ մտածում է՝ նրան չեն հավատա։ Եվ իրավացի կլինեն։ Դա ի՞նչ մարդ է, որ ասում է այն, ինչ մտածում է։

Մենք սիրում ենք նրանց անկեղծությունը, ովքեր մեզ սիրում են։ Մնացածների անկեղծությունը հանդգնություն է։

Մեր թերությունների մասին կարող ենք անկեղծորեն խոսել միայն նրանց հետ, ովքեր ընդունում են մեր արժանիքները։

Կան մարդիկ, որոնց խոսակցությունը հետաքրքրական կամ թախծոտ է՝ նայած թե ով է այդ պահին նրանց շրջապատում․ չէ որ քիմիական ռեակցիաներն ընթանում են միայն որոշակի նյութերի ազդեցությամբ։

Զրույցն արվեստի իսկական ստեղծագործություն է։

Կանանց մտքերը ենթարկվում են նույն օրենքներին, ինչ որ գազի մոլեկուլները, դրանք շարժվում են անհավատալի սրընթացությամբ, մինչև բախվում են մի նոր խոչընդոտի, որը նրանց շեղում է նախասկզբնական ուղղությունից, մեկ այլ խոչընդոտ՝ նորից շեղում և այդպես անվերջ․․․

Կանանց հետ զրուցելիս անհնար է խոսակցության թեմա ընտրել։

Առաջին զրույցը միշտ միայն հետախուզություն է։ Նախքան քեզ համար նոր խելքի ճանապարհներով ուղևորվելը՝ պետք է ծանոթանալ տեղանքի հատակագծին։

Լրջության նկատմամբ իմ հակումը հանգեցնում է այն բանին, որ առավելագույն հաճույքը ստանում եմ երեխաների հետ զրուցելուց։

Զրույցում ինչպես պատերազմում բավական է լինում ընդամենը մի քառորդ ժամ ավելի դիմանալ հակառակորդից։ Համառությունը հաղթում է բանականությանը․․․

Անսխալ միտքը կրկնելու դեպքում՝ այն կորցնում է ուժը։ Հավանաբար բանականությունը, ինչպես արյունը հակաթույներ է արտադրում, որոնց ազդեցությամբ անգամ՝ ամենահանճարեղ միտքը կորցնում է իր սկզբնական ազդեցությունը։

Վիճաբանության մեջ ամենադժվարը ոչ այնքան իր տեսակետը պաշտպանելն է,որքան այն հստակ պատկերացնելը։

Զրույցն սկսելով ձեր հակառակորդի տեսակետի հանգամանալից շարադրումից՝ դուք նրան կզրկեք հենարանից։

Կենսափորձը մեզ ուրախություն է պատճառում միայն այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք այն հաղորդել ուրիշներին։

Հրապարակման ներկայացրեց՝ Անուշ Հարությունյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անդրե Մորուան՝ սիրո, անկեղծության ու զրույցի մասին
ԹԵՍՏ. Որքանո՞վ եք ծանոթ Արտաշես Ա-ին և նրա գործունեությանը