fbpx

Որքանո՞վ եք ինքնահավան՝ ըստ Ձեր կենդանակերպի նշանի (ամենամեծ աստիճանից մինչև ամենափոքրը)

Նարցիս (ինքնահավան) մարդիկ մտածում են միմիայն սեփական անձի մասին: Նրանք գտնում են, որ աշխարհի կենտրոնն են և բոլորը պարտավոր են խոնարհվել իրենց առաջ: Նարցիսը վստահ է, որ նա ավելի լավն է ուրիշներից և առավել արտոնյալ է: Սովորաբար այդպիսի մարդկանց հետ դժվար է շփվելը, որովհետև նրանք սովորաբար շատ քիչ են հաշվի նստում ուրիշների կարծիքի հետ: Անիմաստ է վիճել նրանց հետ և անհնար է ինչ-որ բան համոզել: Նրանք չեն կարող միայնակ մնալ և ապրել առանց շրջապատի ուշադրության: Նրանք երբեք չեն տեսնում սեփական թերությունները, բայց ցանկանում են քննադատել և դատել ուրիշներին:

Ուզո՞ւմ եք իմանալ, ըստ Ձեր Կենդանակերպի արդյո՞ք նարցիս եք, թե ոչ․

1․ Առյուծ

Դուք շատ ինքնավստահ եք և մտածում եք իբր իդեալական եք: Երբեք չեք լսում ուրիշներին, և Ձեզ հետ անհնար է աշխատել: Դու չեք գնում փոխզիջումների, քանի որ միշտ գտնում եք, որ Ձեր կարծիքը միակ ճշմարիտն է: Դուք շատ եսասեր եք և հոգ եք տանում միայն այն մասին, ինչ ցանկանում եք:

2. Կարիճ

Դուք ունեք երկու կողմ: Երբ դրական տրամադրություն ունեք, կարող եք լինել աշխարհի ամենաքնքուշ մարդը: Բայց երբ ինչ-որ մի բան Ձեզ բարկացնում է, դուք մոռանում եք բոլորին և ամեն ինչի մասին, բացի սիրելի եսից: Դուք այդքան էլ չեք կարեկցում և չեք փորձում հասկանալ ուրիշներին՝ Ձեզ հետաքրքրում եք միայն դուք, և թող ամբողջ աշխարհը սպասի:

3. Ջրհոս

Դուք գիտեք Ձեր գինը և եթե անհրաժեշտ է՝ կարող եք պաշտպանել և՛ Ձեզ, և՛ ուրիշներին: Բայց երբեմն դուք ինչ-որ բան եք անում միայն սեփական փառքի և հանրաճանաչության կամ էլ նյութական շահի համար: Սովորական բան է, երբ դուք վիրավորում եք ինչ-որ մեկի զգացմունքները կամ քայլում եք մարդու վրայով: երբ ինչ-որ մեկը Ձեզ համար դառնում է անօգտակար, դուք, ինչպես աղբ, ուղղակի դեն եք նետում նրան սեփական կյանքից:

4. Կույս

Դուք այնպես եք Ձեզ սիրում, որ եթե կարողանայիք ամուսնանալ ինքներդ Ձեզ հետ, ապա հենց այդպես էլ կանեյիք: Ձեզ այս կյանքում ոչ մեկ հարկավոր չէ և մարդիկ երկար ժամանակով չեն մնում Ձեր կողքին: Դուք բարդ անձնավորություն եք, բայց երբեմն ուղղակի մոռանում եք, որ միակ և բացառիկ մարդը չեք այս մոլորակում:

5. Խոյ

Դուք չեք կարողանում զոհողությունների գնալ հանուն ուրիշ մարդու, դե, միգուցե բացառությամբ միայն ամենամտերիմների և հարազատների: Եթե Ձեզ ինչ-որ բան հարմար չէ կամ նյարդայնացնում է, դուք ուղղակի հեռանում եք: Մատը մատին չեք հարվածի՝ ինչ-որ մեկին աջակցելու համար, եթե միայն համառաբար չխնդրեն Ձեզ այդ մասին:

6. Ցուլ

Դուք գտնվում եք նարցիսիզմի և էմպատիայի ուղիղ կենտրոնում: Դա կախված է Ձեր տրամադրությունից: Դուք կարող եք հասկանալ այլ մարդկանց տեսակետը, բայց, որպես օրենք, սեփական կարծիքը չեք փոխում և գտնում եք, որ միևնույնն է Ձեր իդեան ավելի լավն է: Հարաբերվել և համագործակցել Ձեզ հետ՝ հնարավոր է, բայց դա ոչ միշտ է հարմարավետ:

7. Աղեղնավոր

Եթե դուք ինչ-որ բան եք ցանկանում, ապա ոչ ոք և ոչինչ չի խանգարի Ձեզ դրանում՝ դուք շատ հանգիստ կանցնեք ուրիշների դիակների վրայով և կանեք միայն այն, ինչ Ձեզ է պետք: Այո, երբեմն դուք կարողանում եք անցնել թույլատրելիի սահմանը: Սակայն Ձեզ հաճախ էլ հետապնդում է խղճի զգացումը, չնայած այն չի խանգարում Ձեզ վարվել ըստ սեփական հայացողության և ի շահ սեփական եսի:

8. Խեցգետին

Չնայած նարցիսիզմի առումով դուք վատագույն դեպքը չեք, բայց այնուամենայնիվ սիրում եք մեծ ուշադրություն: Ձեզ պետք է, որ Ձեր մասին հոգան և սիրեն, և տանել չեք կարողանում, երբ Ձեզ անտեսում են: Դուք նաև հակված եք Ձեզ զոհ ձևացնել այնպիսի իրավիճակներում, որտեղ մեղավորը հենց դուք եք:

9. Երկվորյակ

Դուք շատ տաղանդավոր մարդ եք և կարող եք ստանալ այն, ինչ ցանկանում եք։ Դուք հասկանում եք տրամաբանությունը, որն ընկած է «տալ և ստանալ» հավասարակշռության հիմքում, այդ պատճառով, հնարավորության դեպքում փորձում եք օգնել ուրիշներին, բայց մտածելով, որ նրանք էլ պետք է օգնեն Ձեզ, եթե օգնության կարիք ունենաք:

10. Կշեռք

Սիրում եք խոսել Ձեր մասին, և հաճախ լինում եք բացարձակ մակերեսային մարդ, ով գնահատում է կարգավիճակը, իմիջը, նյութական բաներ և օգտակար ծանոթություններ: Մարդիկ կարող են հույսները Ձեր և Ձեր աջակցության վրա դնել, բայց դուք երբեք չեք մոռանա օգնության դիմել նրանց, համարելով, որ նրանք Ձեզ պարտական են:

11. Այծեղջյուր

Դուք միշտ արդարության կողմն եք: Մարդկանց վերաբերվում եք այնպես, ինչպես նրանք Ձեզ են վերաբերվում: Երբ ինչ-որ մեկը քողարկված է գործում, դուք չեք վախենում դիմակայել և արտահայտել սեփական կարծիքը: Վեճերից և դիսկուսիաներից, ի դեպ, դուք նույնպես չեք վախենում: Դրանք Ձեզ միայն վստահություն են հաղորդում և բարձրացնում Ձեր ինքնագնահատականը:

12. Ձկներ

Դուք շատ անձնազոհ եք և հոգ եք տանում բոլոր շրջապատող մարդկանց մասին: Ձեր սիրտը ցավում է, երբ տեսնում եք անտուն շուն, և միշտ գումար եք հատկացնում բարեգործությանը: Դուք ցանկանում եք, որպեսզի աշխարհը ավելի լավը դառնա, բայց գերադասում եք հետևել առաջնորդին, այլ ոչ ինքնուրույն որոշումներ կայացնել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Որքանո՞վ եք ինքնահավան՝ ըստ Ձեր կենդանակերպի նշանի (ամենամեծ աստիճանից մինչև ամենափոքրը)
ԹԵՍՏ հատուկ Մադրիդի Ռեալի երկրպագուների համար