Մեզ հաճախ թվում է, որ լսողությունն ու տեսողությունը շատ ավելի կարևոր է, քան այլ զգայարաններ, բայց հավատացեք, շոշափելը պակաս կարևոր դեր չի խաղում մեր կյանքում:
Հպումները, միանշանակ շատ մեծ նշանակություն ունեն մեր կյանքում: Դրանք տալիս են մեզ ամենահաճելի էմոցիաները, մենք նույնիսկ հիշում ենք մարդկանց նրանց հպումներով: Այդ պատճառով դրանք շատ են պետք մեզ, հատկապես, երբ հպվում է սիրելի մարդը:
Մենք կնշենք առնվազն 5 պատճառ, թե ինչու է շփման այդ տեսակը այդքան կարևոր․
Առողջացում
Բժշկական պրակտիկայում ընդունված է կիրառել հպումները որպես թերամիայի հատուկ տեսակ, որը արագացնում է մարմնական վնասվածքների վերականգնումը: Հոգեբանները նույնպես դա կիրառում են իրենց սեանսների ժամանակ: Օրինակ, եթե մարդը ենթարկվել է ֆիզիկական բռնության, ապա հոգեբանը գիտի, թե ինչպես է ճիշտ նրանց դիպչել, որպեսզի օգնի հաղթահարել դժվարությունը: Իսկ ընտանեկան զույգերը հպումների օգնությամբ կարող են լուծել իրենց ինտիմ պրոբլեմները:
Պոզիտիվ էներգիա
Գիտնականները պարզել են, որ մտերիմ ընկերոջ կամ սիրելիի ջերմ գրկախառնությունը կարող է նպաստել ուրախության համար պատասխանատու հորմոնի՝ օքսիտոցինի արտադրմանը: Հենց այսպես ենք մենք մեր լավ տրամադրությունը փոխանցում այլ մարդկանց: մենք այդպես փոխանակվում ենք դրական էներգիայով:
Համոզմունք
Երբ զրույցի ժամանակ դուք ձեր ձեռքը դնում եք զրուցակցի ուսին, ապա բնազդաբար նա սկսում է ձեզ հետ համաձայնվել:
Կոնտակտ
Կարծիք կա, որ երբ ջերմ ընկերական զրույցի ժամանակ բացակայում է ֆիզիկական կոնտակտը, ապա այն այդքան էլ հետաքրքիր չէ ձեր զրուցակցին: Պատկերացրեք ձեզ փառատոն, որտեղ բոլորը երջանիկ են, խմում են, ուրախանում և գրկախառնվում: Նրանց նայելով ի՞նչ կզգաք: Երջանկություն: Մենք պետք է հենց ֆիզիկական կոնտակտի միջոցով փոխանցեք էմոցիան:
Շփում
Ասում են, երբ տղային դուր է գալիս աղջիկը և նա սկսում է աղջկա հետ սիրախաղ վարել (ֆլիրտ անել), ապա ձգտում է իբր պատահականորեն դիպչել: Այդպիսով նա ուժգնացնում է կապը, այսինքն ջնջում սահմանները: Երբ դուք լցված եք էմոցիայով, լինի դա ուրախություն, թե տխրություն՝ ապա գրկեք մտերիմ մարդուն: Դա ավելին կլինի, քան ի սրտե զրույցը:
Եվ ընդհանրապես, փորձեք ավելի շատ գրկախառնվել: