fbpx

Ինչպես են սիրահարվում Կենդանակերպի տարբեր նշանները

Մարդկային հիմնական պրոբլեմը կայանում է նրանում, որ բոլոր մարդիկ չգիտես թե ինչու ծնվել են որոշակի Կենդանակերպի նշանի տակ: Այսինքն դուք կարող էիք ապրել, աշխատել և հատկապես սիրել բոլորովին նորմալ կերպով, եթե չլինեին այս աստղերը: Կատակը թողնենք մի կողմ և տեսնենք թե ինչպես են սիրահարվում Կենդանակերպի տարբեր նշանները:

Խոյ

Խոյը սիրահարվում է հանդարտ: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ Խոյը մի կողմ է դնում իր կրակոտ բնույթը և հանգիստ նստած գետի ափին՝ նայում է, թե ինչպես են ջրի մեջ լողալով անցնում իր հակառակորդների դիակները, ինչից հետո Խոյը հանգիստ և հանդարտ մոտենում է իր սիրո օբյեկտին և նրան սեր խոստովանում:

Ցուլ

Ցուլը սիրահարվում է կատաղի: Ցլի սիրո օբյեկտը պետք է նրանը լինի ամբողջությամբ: Այլապես նա ուղղակի կստիպի, կպարտադրի ձեզ իրեն սիրել: Եվ միայն փորձվեք չսիրել: Ցուլն այս հարցում չափազանց դաժան է և համառ:

Երկվորյակներ

Երկվորյակները միշտ շատ անկեղծ են սիրահարվում: Եվ սիրահարվում են նրանք մեկընդմիշտ: Եվ այդ «մեկընդմիշտը» տևում է մոտ կես տարի, իսկ անկեղծ սիրո օբյեկտները կարող են լինել երկուսը: Սակայն նա իրոք անկեղծ երկուսին էլ սիրում է: Երկվորյակների համար սովորական բան է առավոտյան լաց լինել հավերժական սեր N1-ի համար, իսկ երեկոյան երակներ կտրել հավերժական սեր N2-ի համար: Եվ երկու դեպքում էլ նրանց ցավը խորին է և անսփոփ:

Խեցգետին

Խեցգետինը սիրահարվում է զգուշավոր: Նա իր սիրո օբյեկտի շուրջբոլորն է անում, չանչերը կտկտացնելով ուսումնասիրում: Եվ այս տնտղելու պրոցեսը շատ երկար է տևում, ուստի հարաբերությունների հաջողվելը մեծ մասամբ կախված է սիրո օբյեկտի համբերությունից: Սակայն նրա ընտրյալի համբերատարությունը կպարգևատրվի ըստ արժանվույն: Խեցգետինը պատրաստ է ողջ աշխարհը դնել սիրելիի ոտքերի տակ, սակայն աշխարհը ոտքերի տակ դնելու պրոցեսը նույնպես իրականացվում է հայտնի սխեմայով՝ դանդաղ, զգուշավոր, կասկածելով:

Առյուծ

Առյուծը սիրահարվում է չուզելով: Այո՛, գուցե դա օգտակար է առողջության համար, սակայն ներկայումս զույգի ներսում երկուսն էլ իրավահավասար են,  իսկ սա խնդիր է: Առյուծը պարզապես չի պատկերացնում՝ ինչպես կարելի է իրեն հավասարեցնել ինչ-որ մեկի հետ: Սակայն եթե դուք նրան տաք գլխավորելու իրավունքը, նա միանգամից ձեզ կընդունի մտերիմների շրջանակ: Իսկ Առյուծի մտերիմների շրջանակում հայտնվելը երանություն է. նրանք իսկապես փայլում են:

Կույս

Կույսը սիրահարվում է այնպես, ասես աշխարհի վերջն է: Սիրահարված Կույսը միանգամից իր սիրո օբյեկտին ինտեգրում է իր միջավայր և իր առօրյա: Հաճախ նա չափն անցնում և հոգնեցնում է սիրելիին: Բաժանման դեպքում Կույսը խոնարհ հեզությամբ տառապում է՝ սպասելով, որ սիրելին կվերադառնա: Դե, գուցե և վերադառնա:

Կշեռք

Կշեռքները սիրահարվում են սիրահարվելու համար, քանի որ սերը գեղեցիկ է, լավ է: Նրանք ամեն ինչ անելու են գեղեցիկ՝ գեղեցիկ սեր խոստովանել, գեղեցիկ համբուրվել և նույնքան գեղեցիկ հեռանալ: Իսկ հետո էլ գեղեցիկ վերադառնալու են: Մի խոսքով՝ նրանք իրենց տատանողականությամբ խելագարության կհասցնեն:

Կարիճ

Կարիճը սիրահարվում է աշխատանքային ընդմիջման ընթացքում: Չինարենի և յոգայի պարապմունքների միջև ընկած հատվածում: Բացի այդ՝ Կարիճը սիրահարվում է բավականին հմուտ կերպով. արագ ընտրում է զոհին, խայթում նրան և նայում, թե ինչպես է զոհը տանջվելով աղաչում, որ Կարիճն իրեն սիրի: Եվ այդ պահին Կարիճը երջանիկ կերպով մեծահոգաբար հայտնում է, որ սիրում է նրան:

Աղեղնավոր

Աղեղնավորն առհասարակ նախընտրում է չսիրահարվել: Քանի որ ամեն ինչ վատ է լինելու, ինչպես միշտ: Իսկ եթե նա հանկարծ այնուամենայնիվ սիրահարվի, ապա ամեն վայրկյան մտածելու է. «Ամեն ինչ արդեն վատ է, թե դեռ այնքան էլ չէ»: Եվ այսպես շարունակ: Սակայն եթե Աղեղնավորը վերջ տա այդ վատ մտքերին, ապա իրեն հասնող չի լինի:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ռացիոնալ են սիրահարվում: Ոչ մի թիթեռնիկ ստամոքսում. սա հակասում է ֆիզիոլոգիային: Մինչև սիրահարվելը հարկավոր է մի լավ ուսումնասիրել, կշռադատել բոլոր «այո»-ներն ու «ոչ»-երը: Սխալական է կարծել, որ Այծեղջյուրը խոտակեր է, նա մի վագրի ցատկով կարող է գետնին տապալել իր զոհին, որը աղերսագին կասի նրան. «Ես քեզ սիրում եմ»:

Ջրհոս

Ջրհոսները ճիշտ են սիրահարվում: Մյուս բոլոր նշանները սիրահարվում են պահանջատիրական ձևով՝ կարծելով, որ սիրելին պարտավոր է իրենց տրամադրել իրենց ողջ ժամանակը: Իսկ Ջրհոսը կարծում է, որ ինքը պետք է հոգ տանի իր սիրո օբյեկտի մասին՝ չսահմանափակելով նրա ազատությունը: Ջրհոսի համար կարևորը ազատության զգացողությունն է, և նա նույն կերպ էլ վարվում է սիրելիի հետ:

Ձկներ

Ձկները սիրահարվում են դասական սցենարով, սիրավեպի բոլոր կանոններով: Եվ շատ կարևոր է, որ սիրո օբյեկտը լինի դժվար հասանելի, ասենք՝ ապրի այս քաղաքում, իսկ ավելի լավ է այլ երկրում, իսկ իդեալական տարբերակում՝ այլ մոլորակի վրա: Ձուկը պետք է տառապի և հաղթահարի այդ տառապանքները, այլապես ամեն բան անիմաստ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես են սիրահարվում Կենդանակերպի տարբեր նշանները
Անհավատալի 10 արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար