fbpx

Կյանքը չի՞ դասավորվում, ուրեմն Դուք խախտում եք տիեզերքի այս հիմնական օրենքները

Հաճախ որքան էլ փորձում ես կյանքում ամեն ինչ ճիշտ անել, որպեսզի այն ճիշտ դասավորվի, բայց միևնույնն է… Անցնում է ժամանակը, բայց կյանքն այդպես էլ չի դասավորվում: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան  այն չէ: Ո՞րն է այդ սխալը:

Գոյություն ունի 7 հիմնական օրենք ըստ որոնց ապրում է տիեզերքը: Դրանք չիմանալը  չի ազատում պատասխանատվությունից, իսկ իմանալը օգնում է, որպեսզի չսխալվենք, ապրենք ներդաշնակ ու երջանիկ:

1. Դատարկելու օրենք

Եթե Ձեզ նոր կոշիկներ են հարկավոր դեն նետեք հները, եթե Ձեզ նոր հագուստ է հարկավոր դատարկեք պահարանը: Դուք ինքնակամ պետք է հրաժարվեք Ձեր կարծրատիպերից: Նորը գալիս է միայն այն ժամանակ, երբ Դուք ձերբազատվում եք հնից:

2. Շրջանառության օրենք

Պատրաստ եղեք հրաժարվել Ձեր ունեցածից, որպեսզի ձեռք բերեք այն ինչ ցանկանում եք:

3. Երևակայության օրենք

Նախ, Դուք պետք է զարգացնեք Ձեր երևակայությունը: Կազմեք Ձեր իդեալական օրվա նկարագիրը և այն ոչ մեկի ցույց մի տվեք, բացի նրանից ում վստահում եք: Պահեք այդ նկարագիրը այնպիսի մի տեղում, որ կարողանաք այն հաճախակի կարդալ:

4. Ստեղծագործելու օրենք

Մարդը կարող է առաջ ընթանալ իր մտածողության, ինտուիցիայի և երևակայության էներգիայի միջոցով:

5. Տալու և ստանալու օրենք

Եթե ինչ-որ բան եք տալիս, ապա այն Ձեզ կվերադառնա տասն անգամ ավելի չափով: Եթե ինչ-որ լավ բան է Ձեզ տրվում շատ կարևոր է այն կիսել ուրիշների հետ: Եթե Ձեզ ինչ-որ շնորհ է տրված, իսկ Դուք այն չեք օգտագործում, այդպիսով Դուք վիրավորում եք Աստվածային էությանը: Եթե Դուք Ձեզ տրված շնորհին պատշաճ հարգանքով եք վերաբերում, ապա պետք է ուրախանաք դրա համար ու կիսեք այն մյուսներ հետ: Դրանով Դուք ավելի շատ օգուտ կբերեք Ձեր կյանքին:

6. Տասանորդի օրենքը

Տիեզերքը միշտ կվերցնի տասանորդը: Դա պարզապես երախտագիտությունն արտահայտելու օրենք է աջակցության աղբյուրին`ամեն ինչի 10%-ը: Դուք երբեք չգիտեք, թե ինչպես Ձեր տասանորդը կվերադառնա Ձեզ: Փողը տարածված երևույթ է: Բայց դա կարող է նաև լինել այլ բան՝ ինչ-որ մեկի հետ հաշտեցում, նոր բարեկամություններ, առողջության վերականգնում և այլն:

7. Ներման օրենք

Եթե Դուք չեք կարող ներել մարդկանց, ուրեմն Դուք չեք կարողանա ընդունել Ձեր հարստությունը: Եթե Ձեր հոգին լցված է ատելությամբ, սերը չի կարող գտնել իր տեղը: Դուք պետք է ձերբազատվեք բացասական զգացմունքներից, որոնք ներսից կրծում են Ձեզ ու խլում Ձեր հանգիստը:

Երախտապարտ եղեք…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 3.83 из 5 )
MediaMag
Կյանքը չի՞ դասավորվում, ուրեմն Դուք խախտում եք տիեզերքի այս հիմնական օրենքները
Էքսպրոմտ N3