fbpx

Արևելքի մարգարիտը. ինչպես է ապրում ամենագեղեցիկ միապետուհիներից մեկը՝ Հորդանանի թագուհին

Հորդանանի թագուհի Ռանիան՝ խելացի և գրավիչ կին է, ում շատերը անվանում են աշխարհի ամենագեղեցիկ միապետուհի։ Նաև՝ ոչ տիպիկ։ Որովհետև նա՝ հավասարի պես շփվում է բոլորի հետ՝ ինչպես արքունիքը ներկայացնող մարդկանց, այնպես էլ իր հպատակների և Instagram-ի հետևորդների հետ։

Ռանիան՝ պաղեստինուհի է, բայց երկար տարիներ ապրել է Քուվեյթում, որտեղից 90-ականների սկզբին, ծնողների հետ տեղափոխվել է Հորդանան։ Նրա ազգում ազնվականներ չեն եղել։ Աղջիկը նույնիսկ չէր էլ մտածել, որ երբևիցե կդառնա թագուհի, սակայն կյանքը այլ նպատակներ ուներ։

Ռանիան կրթությունը ստացել է Կահիրեյում գտնվող Ամերիկյան համալսարանում,  ձեռք բերելով բիզնես-ադմինիստրատորի մասնագիտություն։ Կրթությունն ավարտելուց հետո՝ աշխատել է Apple-ի ներկայացուցչությունում։ Իսկ հետո Ամմանի Citibank-ում։ Այնտեղ նրան առաջին անգամ տեսավ Հորդանանի տիրակալի տղան՝ Աբդալան։

«Ես նայեցի նրան և հասկացա՝ նա միակն է և ուրիշ մեկը ինձ պետք չէ», – ավելի ուշ մեկնաբանում է ամուսինը։

Կես տարուց զույգը ամուսնանում է։ Այն ժամանակ Աբդալան թագաժառանգ չէր։ Թագը պետք է փոխանցվեր նրա հորեղբորը։ Սակայն այն ժամանակ կառավարող թագավորը փոխեց իր որոշումը և թագը ժառանգեց իր որդուն։

Երբ Աբդալան դարձավ թագավոր՝ նա արդեն Ռանիայից երկու երեխա ուներ։ Դրանից հետո Ռանիան նրա համար ծնեց ևս երկու երեխա։

Ռանիա թագուհին վարում է ակտիվ սոցիալական կյանք։ Նա օգնում է իր երկրի կանանց աշխատանք ստանալ և բիզնես սկսել։ Նրա ղեկավարությամբ հիմնվեցին կանանց և երեխաների ընտանեկան բռնությունից պաշտպանության կենտրոններ։ Նաև նա զբաղվում է կրթության և առողջապահության հարցերով։

Բացի սոցիալական կյանքից՝ թագուհին զբաղվում է նաև տնային գործերով։ Նա գտնում է, որ իր երեխաները պետք է իմանան թե ինչ բան է աշխատանքը։ Այդ պատճառոով փոքրիկները կարողանում են կերակուր պատրաստել և տնտեսություն վարել։ Միապետուհին ասում է, որ յուրաքանչյուր մայր պետք է չմոռանա ժամանակ հատկացնել իր համար։ Այդ ժամանակ ընտանիքում ամեն ինչ լավ կլինի։

Ռանիան ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ունի հրաշալի ճաշակ։ Նա հմտորեն համադրում է ավանդական արաբական ոճը արևմտյան ոճի հետ։

Թագուհի Ռանիան իր մեջ հեշտությամբ կյանքի է կոչում հրաշալի կնոջ, մոր և ուժեղ տիրուհու դերերը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արևելքի մարգարիտը. ինչպես է ապրում ամենագեղեցիկ միապետուհիներից մեկը՝ Հորդանանի թագուհին
Պարբերաբար արեք դա ձեր ամուսնու համար, և նա ձեզ հավերժ կսիրի