fbpx

10 հաղորդագրություն, որ ուղարկում է սիրահարված տղամարդը

Ժամանակակից աշխարհում սերն արտահայտելու բազում տարբերակներ կան։ Օրինակ ինչպիսի՞ հաղորդագրություններ կուղարկի Ձեզ՝ Ձեզ սիրահարված տղամարդը։

Մենք հավաքել ենք ԹՈՓ 10 այդպիսի հաղորդագրություններ, և թող դրանք ձեզ համար լինեն ազդանշան։ Այս պահից դուք ավելի ուշադիր կլինեք Ձեր սիրելի մարդու տեքստային հաղորդագրություններին։ Բաց չթողեք դրանք։

1. «Դու կերե՞լ ես»

Շատերին այդպիսի հաղորդագրությունը կարող է տաղտկալի և չափազանց սովորական թվալ, չնայած իրականում այն ցույց է տալիս, որ Ձեզ համար անհանգստանում են և հոգ տանում։

2. «Քեզ հարկավոր չէ հաճախել մարզասրահ»

Երբ մեղրամսի փուլն անցել է, փորի թիթեռները հեռացել և դուք մոտ 2 տարի է արդեն միասին եք, նա ընդունում է Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Նա ուղղակի սիրում է Ձեզ, ինչպիսի տեսք էլ որ ունենաք։

3. «Որքան կցանկանայի, որ իմ կողքին լինեիր»

Դա հիշեցում է, որ առանց Ձեզ տխուր է և անգույն։ Եթե տղամարդը Ձեզ այդպիսի հաղորդագրություն է ուղարկում, նշանակում է նա ցանկանում է լինել միայն Ձեզ հետ։

4. «Գրկում եմ»

Սիրո ունիվերսալ ծածկագիրը՝ «գրկում եմ» բառն է։ Երբ նա Ձեզ ինչ-որ տեղ է հրավիրում և նախադասությունը ավարտում է այս բազմիմաստ բառով՝ նշանակում է, որ նրա մոտ միանշանակ Ձեր հանդեպ զգացմունքներ կան։

5. «Միայն դու և ես»

Երբ տղամարդը իր ընտրյալին հաղորդագրություն է գրում այսպիսի բառերով՝ դա վառ ապացույց է այն բանի, որ աղջիկը իր մոտ ուժեղ էմոցիաներ է առաջացնում և հենց այդ պատճառով տղամարդը իր առաջնահերթություններում ամենագլխավոր տեղը հատկացնում է հենց նրան։ Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել հենց Ձեզ հետ, որովհետև դուք իր միակ հետաքրքրությունն եք։

6. «Ես հպարտանում եմ քեզանով»

Ինչպես բոլորս գիտենք, հպարտությունը՝ անկեղծ սիրո արդյունք է։ Եթե Ձեր կյանքում ինչ-որ բան ստիպում է տղամարդուն հպարտանալ Ձեզանով, նշանակում է, որ նա մինչև ականջները սիրահարված է Ձեզ։

7. «Ես նայում եմ այս հրաշալի ֆիլմը (կարդում եմ հրաշալի գիրքը / լսում եմ երաժշտություն) և այն ինձ քեզ է հիշեցնում»

Երբ տղամարդը սիրահարված է, նա անընդհատ մտածում է նրա մասին, ով գողացել է իր սիրտը։ Եթե Դուք ստացել եք այդպիսի հաղորդագրություն, կասկած չկա՝ նա ամբողջովին Ձերն է և չի կարողանում դադարել մտածել Ձեր մասին յուրաքանչյուր իրավիճակում։

8. «Իմ մայրը շատ է ուզում ծանոթանալ քեզ հետ»

Եթե խոսքը գնացել է մայրիկի հետ ծանոթանալու մասին, ապա դա միանշանակ սեր է։ Հիշեք, որ տղամարդիկ առանց պատճառի չեն անհանգստացնում իրենց մայրերին։

9. Անսպասելի «ես քեզ սիրում եմ»

Այդպիսի հաղորդագրությունը հետագա բացատրությունների և ապացույցների կարիք չունի, որ նա սիրահարված է Ձեզ։

10. «Ես հիշում եմ, ինչպես էինք մենք…»

Երբ նա գրում է Ձեզ ինչ-որ ընդհանուր հիշողությունների մասին, թե որքան ուրախ էիք և ինչ հրաշալի ժամանակ էիք անցկացնում իրար հետ՝ նա միանշանակ սիրահարված է Ձեզ և դա ակնհայտ է։ Այդպիսի արտահայտությունը շատ բանի մասին է խոսում թե՛ գիտակցական, և թե՛ ենթագիտակցական մակարդակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 հաղորդագրություն, որ ուղարկում է սիրահարված տղամարդը
Հետաքրքիր պատմություններ ամենա-ամենա ադամանդների մասին