fbpx

Համբույրը և նրա քիմիան

Այսօր համբույրի օրն է և այդ պատճառով, մեր սիրելի ընթերցողներ, ուզում ենք Ձեզ հետ խոսել համբույրի քիմիայից՝ թե ի՞նչ քիմիական պրոցեսներ են ընթանում կամ ի՞նչ նյութեր են առաջանում մարդու օրգանիզմում համբույրի ժամանակ և խոսել առհասարակ համբույրից:

Համբույր: Ի՞նչ է դա

Մի բան ակնհայտ է՝ համբույրը դա հաճելի է: Մայրը համբուրում է իր երեխային և որպես պատասխան ստանում երեխայի համբույրը: Մարդիկ համբուրվում են իրար հետ, որպես ընկերության կամ սիրո նշան: Համբույրը լինում է նուրբ և թեթև, օֆիցիալ, հարգալից կամ կրքոտ՝ կախված իրավիճակից և հանգամանքներից: Համբույրով պատում են ոչ միայն այտերը և շուրթերը, այլ նաև ձեռքի դաստակները և նույնիսկ ոտքերը: Իսկ սիրահարների համբույրում ընդհանրապես սահմաններ գոյություն չունեն:

Համբույր մեկմեկու տալիս են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչները, մասնավորաբար պրիմատները: Նրանք արտահայտում են իրենց համակրանքը, ներումը կամ համաձայնությունը շուրթերի մեղմ հպումով «զրուցակցին»: Նրանք օգտագործում են համբույրը, որպես դրական էմոցիաների յուրահատուկ արտահայտման միջոց:

Ռոմանտիկ համբույրը կարող է հզոր էֆեկտ թողնել սիրահարների վրա: Իզուր չէ, որ սիրած աղջկա համբույրին այդքան շատ սոնետներ և բանաստեղծություններ են նվիրված: Համբույրով կարելի է ավելի շատ բան արտահայտել, քան խոսքերով: Դրա համար երբեմն չկա ավելի լավ մեթոդ մերվելու մոտ մարդու հետ, քան մեղմ համբույրը:

Ի՞նչ քիմիական նյութեր են արտադրվում համբուրվելիս

Բացի դրական հոգեբանական ազդակ լինելուց, համբույրը դա մի մեթոդ է, որի միջոցով կարելի է գրգռել ուղեղի որոշակի հատվածներ, որտեղ արտադրվում են այս կամ այն հորմոնները: Դեմքի մկանները կապված են ուղեղի հետ դիմային նյարդերով: Այդ իսկ պատճառով մենք ինչ էլ որ ասենք, ում էլ որ համբուրենք՝ մեր ուղեղը այդ մասին իմանում է: Եվ ուղեղը սկսում է արտադրել կամ նվազեցնել քանակը այս կամ այն հորմոնի:

«Համբույրի հորմոնների» դասին են պատկանում օրինակ, Օքսիտոցինը, Դոպամինը, Սերոտոնինը և Ադրենալինը:

Օքսիտոցինը դա հորմոն է, որը պատասխանատու է կապվածության և սիրո զգացմունքների համար: Գիտնականները գտել են, որ տղամարդկանց մոտ այս հորմոնի արտադրությունը մի քանի անգամ բարձր է, քան կանանց մոտ:

Ուրախության (նաև ցավի) զգացողության համար պատասխանատու է Դոպամին հորմոնը: Սերոտոնինի հետ միասին այն բարելավում է համբուրվողների տրամադրությունը և նույնիսկ առաջացնում է թույլ էյֆորիկ էֆեկտ: Այսպիսով, եթե Դուք ունեք վատ տրամադրություն, ապա համբուրվե՛ք Ձեր սիրելիի հետ և Դուք Ձեզ ավելի լավ կզգաք:

Սրտի արագացած զարկերի համար պատասխանատու է Ադրենալինը: Այսպիսով անոթները ընդարձակվում են և համեմատած հանգիստ վիճակին տեղի է ունենում թթվածնի առատ ներհոսք օրգանիզմ:

Այս հորմոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա շատերի մոտ առաջ է բերում հոտառության սրում, որը նպաստում է համբուվելիս էլ ավելի շատ հաճույքին և առաջ է բերում կապվածության և նուրբ սիրո զգացողություն:

Բացի այս ամենից համբույրի ժամանակ մարդկանց մոտ նվազում է Կորտիզոլի քանակությունը, որը առաջացնում է անհանգստության և սթրեսային վիճակ: Դրա համար համբույրը հանգստացնում է և նպաստում է կոմֆորտի և անվտանգության զգացողության առաջացմանը:

Բայց այս դրական էֆեկտները հնարավոր են միայն, երբ համբուրվում եք այն մարդու հետ, որի հանդեպ ունեք համակրանք կամ սիրո զգացողություն: Հակառակ դեպքում համբույրը կառաջացնի միմիայն տհաճություն:

Պետք է իմանալ, որ…

Համբույրը բացի դրական էմոցիաներ փոխանցելիս նաև փոխանցում է տարբեր տեսակի մանրէներ և վարակներ: Այդ իսկ պատճառով համբուրվեք միայն այն մարդու հետ, որին անվերապահորեն վստահում և հավատում եք:

Mediamag.am-ը Մեծ Սեր և առատ համբույրներ է մաղթում Ձեզ, սիրելի ընթերցող:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag