fbpx

Խորհրդավոր Խուն Ցզիչանի 15 մեջբերումները

Աֆորիզմների հավաքածուների գրքի հեղինակ, իմաստուն Խուն Ցզիչենը հայտնի է որպես և՛ փիլիսոփա, և՛ որպես պոետ: Այս իմաստունի մոտ շատ հաճախ կարելի է հանդիպել աֆորիզմներ՝ խորհուրդների և հրահանգների տեսքով, ինչը այդքան դուր է գալիս հոգեպես և բարոյապես զարգացող ընթերցողներին:

***

Մարդկանց բոլոր ուրախություններն ու տխրությունները ստեղծված են սեփական մտքերով:

Բարությամբ կարելի է վնասել, այդ պատճառով, եթե ցանկանում ես բարություն անել, մանրակրկիտ մտորիր:

Ժամանակի տևողությունը կախված է մեր տրամադրությունից: Տարածության չափսերը պայմանավորված են մեր գիտակցությամբ:

Սառնասրտորեն նայիր ուրիշներին: Սառնասրտորեն լսիր ուրիշներին: Սառնասրտորեն մտածիր: Սառնասրտորեն մտահոգվիր:

Ենթակայիդ հետ մի եղիր կտրուկ, այլապես նա չի ցանկանա այլևս ծառայել քեզ: Ընկերների հետ մի եղիր չափազանց թեթևամիտ, այլապես ընկերներիդ մեջ կլինեն միայն ոչնչություններ:

***

Մի բարկացեք այն բանի վրա, ինչը հակասում է ձեր մտադրություններին: Մի ուրախացիր այն բանին, ինչը հովացնում է հոգիդ: Մի փորձիր զերծ պահել քեզ անհանգստությունից: Մի հանձնվիր առաջին իսկ անհաջողությունից:

Խոստում մի տուր տաք գլխով: Մի բարկացիր խմած ժամանակ: Պլաններ մի կազմիր ուրախ ժամանակ: Մի մտածիր սպասվող գործերի մասին հոգնած ժամանակ:

Եթե դուք վստահություն եք վայելում, մի խաբեք նույնիսկ ամենաչարագործին: Եթե դուք օժտված եք ուժով, մի մեծամտացեք ձեր առավելությամբ: Եթե դուք ունեք առավելություններ, մի մերկացրեք ուրիշների թերությունները: Եթե դուք չունեք ունակություններ՝ մի նախանձեք ուրիշի ունակություններին:

Մի կշտամբիր ուրիշներին մանր արարքների համար: Մի մեղադրիր ուրիշներին չար մտադրությունների մեջ: Մի հիշեցրու ուրիշներին հին վիրավորանքները: Եթե աճեցնեք ձեր մեջ այս երեք օրենքները, ապա ձեր մեջ կաճի բարեգործը և կխուսափեք անհաջողություններից:

Եթե ամուր չկապվես աշխարհին, ապա աշխարհի կեղտն էլ քեզ չի դիպչի:

***

Տան շոգը պետք չէ վերացնել: Վերացրեք շոգից գրգռվածությունը և ձեր մարմինը միշտ հով վիճակում կլինի: Աղքատությունը պետք չէ քշել: Քշեք աղքատությունից մտահոգվածությունը և ձեր սիրտը միշտ կգտնվի ուրախության և բավարարվածության մեջ:

Ուրիշների թերությունները պետք է ուղղել լուռ: Եթե այն ի ցույց դնես բոլորին՝ կստացվի, որ թերությունը փորձում ես վերացնել թերությամբ: Մարդկային կամակորությանը պետք է հաղթել ուսմունքներով: Իսկ եթե հարձակվես նրա վրա բացեիբաց՝ դու կամակորությունը իզուր կուղղես կամակորությամբ:

Գնահատելով նրանց, ովքեր գտնվում են դժվարին իրավիճակում, նայիր, թե ինչի մասին են նրանք երազում: Գնահատելով նրանց, ովքեր գտնվում են փառքի և համբավի մեջ, նայիր, թե ինչպես են նրանք անցկացնում իրենց կյանքի մնացած մասը:

Ուրիշների մոտ պետք չէ հիշել սեփական արժանիքները: Ուրիշների մոտ սեփական արարքները պետք չէ չհիշել: Ուրիշների բարությունը քո հանդեպ չի կարելի մոռանալ, իսկ քեզ հասցրած վիրավորանքները չի կարելի չմոռանալ:

Մեր կյանքը, ըստ էության, տիկնիկային ներկայացում է: Պետք է ընդամենը կարողանալ թելերը պահել սեփական ձեռքերում, չխառնել դրանք, շարժել սեփական կամքով և ինքնուրույն որոշել՝ երբ գնալ և երբ կանգնել, թույլ չտալ, որ դրանք շարժեն ուրիշները, և այդ ժամանակ դուք կբարձրանաք բեմում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Խորհրդավոր Խուն Ցզիչանի 15 մեջբերումները
20 վերջին լուսանկար. ինչպիսի տեսք ուներ այն, ինչը մենք այլևս չենք տեսնի