Dynamiq նավաշինարանը հայտարարել է նորույթի մասին, որը շուտով՝ սեպտեմբերի 27-ից 30-ը կցուցադրվի Մոնակոյում՝ զբոսանավերի շոուի ժամանակ: Սա՝ Dynamic GTT 115-ն է, ֆուտուրիստիկ սուպեր զբոսանավ է, որի դիզայնը պատկանում է F. A. Porsche ստուդիային:
Զբոսանավի տերերը կարող են հանգստանալ ՍՊԱ-լողավազանում, որը գտնվում է տախտակամածին: Ճաշելու զոնան տեղակայված է մաքուր օդին, իսկ ստորին տախտակամածում գտնվում են 4 նավասենյակներ:
Այսպիսի ճոխ խաղալիքն արժե 13 միլիոն 950 հազար եվրո: Ներսում կա ընդարձակ սրահ և հանդիպուների հատված, որտեղ հյուրերն ու տերը կարող են հիանալ օվկիանոսին նայող պանորամային տեսարանով՝ շնորհիվ գետնից մինչև առաստաղը ձգվող ապակյա պատուհանների:
Ինտերիերը ստեղծվել է իտալական կահույք արտադրող Minotti (նրանց աշխատանքները կարելի է տեսնել «Մոխրագույնի 50 երանգները ֆիլմում») ընկերության կողմից: Դա փայտյա հատակներ են, մարմարե սեղանիկներ, ածխածնային մանրաթելից պատրաստված դետալներ և կահույքի կաշվե պաստառներ: ՍՊԱ-լողավազանը գտնվում է զբոսանավի առջևի հատվածում, իսկ ճաշելու հատվածը՝ ետևի տանիքածածկ հատվածում: Այս հիասքանչ նավը ջուրն է իջեցվել Վիարջիոյում, Իտալիա:
Այժմ այն կուղևորվի Մոնակո, մասնակցելու զբոսանավերի ամենամյա ցուցահանդեսին: Կարտադրվի ընդամենը այսպիսի 7 զբոսանավ: Դրանք իրենց տերերին կերաշխավորեն զարմանահրաշ ճանապարհորդություն ծովով: 1650 ձիաուժ հզորությամբ շարժիչները կապահովեն մինչև 21 մղոն արագություն:
Նավի վրա հարմարավետորեն կարող են «բնակվել» 6 ուղևոր և 6 անձնակազմի անդամներ: Գերմանական ավտոարտադրողի խոսքերով, Dynamic GTT 115-ը նախատեսված է մարդկանց համար, ովքեր գնահատում են արագության առավելությունը՝ ինչպես օրինակ նրանք, ովքեր գնահատում են արագ ավտոմեքենաները, և նաև այն մարդկանց համար, ովքեր գերադասում են սեփական ջրային տրանսպորտը: