fbpx

Ռեմարկի սիրո մասին լավագույն մեջբերումները

Մեծ սրտով գրողի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի սիրո մասին 25 մեջբերումները: Գրող, ով սիրո մասին այնքան խորը և թափանցիկ էր գրում, որ նրա ստեղծագործությունները ընթերցելիս ուղղակի անհնար է կտրվել:

Մարդը կարող է մտերիմ դառնալ քեզ երեք օրում: Իսկ նա, ով տարիներով ապրում է կողքիդ, կարող է այդպես էլ չիմանալ, թե որն է քո սիրելի գույնը:

Երբ գտնում ես քոնը, ուրիշինի վրա նույնիսկ նայել չես ուզում:

Աշխարհի ամենափխրուն բանը՝ կնոջ սերն է: Մեկ սխալ քայլ, բառ, հայացք և այլևս ոչինչ վերականգնել չի ստացվի:

Ամենաուժեղ զգացմունքը՝ հիասթափությունն է: Ոչ վիրավորվածությունը, ոչ խանդը և նույնիսկ ոչ ատելությունը․․․ դրանցից հետո հոգումդ ինչ-որ բան գոնե մնում է, իսկ հիասթափությունից հետո՝ դատարկություն:

Ի՞նչ կարող է մի մարդ տալ մյուսին, բացի ջերմության մեկ կաթիլից: Եվ ի՞նչ կարող է ավելին լինել դրանից: Դու միայն երբեք քեզ մոտ չթողնես: Իսկ եթե մոտ թողեցիր՝ կցանկանաս պահել: Իսկ ոչինչ պահել հնարավոր չէ:

Ներողություն խնդրել՝ չի նշանակում, որ դու սխալ ես, իսկ մյուսը ճիշտ: Դա ընդամենը նշանակում է, որ ձեր հարաբերություններն ավելի արժեքավոր են ձեզ համար, քան սեփական էգոն:

Քո մարդը նա չէ, ում «քեզ հետ լավ է»՝ քեզ հետ կարող է լավ լինել հարյուրավոր մարդկանց համար: Քոնը նա է՝ ում «առանց ձեզ վատ է»:

Եթե ինչ-որ մեկին ձգվում է հոգիդ՝ մի դիմադրիր: Նա միակն է, ով իրոք գիտի թե ինչ է մեզ պետք:

Ուղղակի մենք օտար մարդիկ ենք, որ պատահաբար միասին անցել ենք ճանապարհի ինչ-որ հատված, այդպես էլ չհասկանալով մեկմեկու:

Մնալ ընկերնե՞ր: Բանջարանոց աճեցնել զգացմունքների հանգած լավայի մոխիրների վրա՞: Ոչ դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրիկ ինտրիգներից հետո: Սակայն դա էլ բավական կեղծ է ստացվում: Սերը չեն մրոտում ընկերությամբ: Վերջը՝ վերջ է:

Ոչ ոք չի կարող դառնալ այնքան օտար, քան նա, ում նախկինում սիրել ենք:

Մենք երբեք մեկմեկու չենք մոռանա, սակայն երբեք մեկմեկու չենք վերադարձնի:

Սերը տանել չի կարողանում բացատրություններ: Նրան պետք են արարքներ:

Հիշիր մեկ բան, տղա՝ երբեք, երբեք և էլի երբեք ծիծաղելի չես թվա կնոջ աչքերում, եթե որևէ բան անես հանուն նրա:

Ինձ միշտ թվում էր, որ կինը չպետք է ասի տղամարդուն, որ սիրում է: Այդ մասին թող խոսեն նրա փայլփլող, երջանիկ աչքերը: Դրանք ավելի խոսուն են, քան բառերը:

Կնոջը կամ պետք է աստվածացնել կամ թողնել: Մնացած ամեն ինչ՝ սուտ է:

Մենք այնքան ենք վախենում կպչուն երևալուց, որ թվում ենք անտարբեր:

Ամենամեծ ատելությունն առաջանում է նրանց նկատմամբ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ:

Ես կանգնած էին նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, թե որքան սարսափելի է սիրել կնոջը և լինել աղքատ:

Դժվար է բառեր գտնել, երբ իրոք ասելիք կա:

Որքան շատ փորձես հասնել մարդուն, ով քեզ չի գնահատում, այնքան ցավոտ կլինեն նրա անտարբերության հարվածները:

Փորձել մոռանալ ինչ-որ մեկին՝ նշանակում է անընդհատ հիշել նրան:

Մարդիկ, ովքեր կարծում են, որ ոչ ոքի պետք չեն, շատ հաճախ ամենապետքականներն են:

Կարևոր չէ թե որքան հաճախ եք տեսնվում, կարևորն այն է, թե ինչ են ձեզ համար նշանակում այդ հանդիպումները:

Առաջին մարդը՝ ում մասին մտածում ես առավոտյան և վերջին մարդը, ում մասին մտածում են գիշերը՝ կամ քո երջանկության, կամ էլ դժբախտության պատճառն է:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag