fbpx

Իրական աստղաբանություն: Ամբողջ կեղտոտ ճշմարտությունը կենդանակերպի նշանների մասին

Բազմաթիվ մարդիկ հավատում են հորոսկոպներին և գտնում են որ նրանց նկարագրող բնութագրերի մեծ մասը համապատասխանում են: Իսկ դա սովորաբար այն պատճառով է, որ հորոսկոպ կազմողները ուզում են ձեզ գրավել և գրում են հիմնականում դրական բաներ:

Բայց այսօր Mediamag-ը որոշել է պատմել ձեզ ամբողջ ճշմարտությունը ձեր բացասական կողմերի մասին: Նախորոք զգուշացնենք, որ շատերին սա դուր չի գա:

Խոյ

Դուք շատ իմպուլսիվ եք և դժվարությամբ եք տիրապետում ձեր բարկության նոպաներին: Շատերը ձեզ համարում են դերասան, ով խաղում է հանդիսատեսի համար, քանի որ ձեր հոգում պակասում է խորությունը:

Ցուլ

Դուք մանր սեփականատենչ մարդ եք, ում սիրելի խոսքը «Իմն է»-ն է: Դուք շատ մանրախնդիր եք և փողը դարձել է ձեր ամբողջ կյանքի ամենակարևոր սերը:

Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչները տառապում են ուշադրության պակասից: Հնարավոր է դուք չեք խոստովանում դա, բայց ձեր գլխավոր բացասական կողմը՝ անկազմակերպվածությունն է: Բացի դրանից, ձեր մտերիմները համարում են ձեզ անտանելի, քանի որ որտեղ որ դուք հայտնվեք՝ ստեղծում եք մի իսկական քաոս:

Խեցգետին

Զարմանալի չէ, որ ձեր մտերիմները ձեզ համարում են հիստերիկ, որովհետև դուք բոլորովին չեք կարողանում կառավարել ձեր էմոցիաները: Բացի դրանից, դուք մեծ էգոիստ եք, ով անընդհատ ուշադրություն է պահանջում իր անձի նկատմամբ:

Առյուծ

Առյուծները չափազանց անտարբեր են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում նրանց շուրջը: Նրանք համարում են իրենց միակն ու բացառիկը, ով արժան է ուշադրության և գովեստի: Բացի դրանից, նրանք շատ մանրախնդիր են և ժլատ:

Կույս

Կույսերը սիրում են ամեն ինչ ղեկավարել և համարում են, որ ամբողջ աշխարհը իրենց պարտական է:  Նաև նրանք շատ հաճախ առաջարկում են իրենց օգնությունը, սակայն պետք չէ վստահել, քանի որ այդ ամենի ետևում թաքնված է նարցիսիզմը՝ օգնում են, իսկ հետո բոլորին պատմում, թե որքան բարի և հոգատար են:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները մանիպուլյատորներ են, որոնք օգտագործում են այլ մարդկանց՝ իրենց շահի համար: Եվ ևս մեկ բան, որ նյարդայնացնում է մարդկանց՝ դա շինծու խելամտությունն է: Բոլորին վաղուց հայտնի է, որ դա դատարկ ցուցամոլություն է: Դադարեք ինքներդ ձեզ խայտառակել:

Կարիճ

Կարիճները շատ վրեժխնդիր են և դաժան: Նրանք սիրում են նայել թե ինչպես են տառապում ուրիշները, հատկապես, երբ գտնում են, որ նրանք արժանի են պատժի: Նրանք թունավորում են բոլոր նրանց, ում համարում են պոտենցիալ թշնամի:

Աղեղնավոր

Շատ մարդիկ ձեզ խելացի են համարում, սակայն դա այդպես չէ՝ դուք ուղղակի մեջբերում եք հայտնի մարդկանց: Նաև դուք հրաշալի ղեկավար եք, քանի որ թքած ունեք շրջապատող մարդկանց վրա և այն բանի վրա, որ ձեզ ոչ ոք չի սիրում:

Այծեղջյուր

Լեզվից թույլ՝ այս արտահայտությունը իդեալական նկարագրում է այծեղջյուրներին: Նրանց չի հուզում ոչինչ, բացի իրենցից: Նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի հասնեն իրենց ուզած արդյունքին:

Ջրհոս

Դուք ձեզ համարում եք այնքան ունիկալ, որ վերջին հաշվով միայնակ եք մնում, քանի որ ոչ մեկ չի կարող հասկանալ ձեր «նուրբ ներաշխարհը»:

Ձկներ

Ձկներն այն մարդկանցից են, որ անընդհատ բողոքում են անարդար կյանքից, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ չեն ոչինչ փոխել:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Իրական աստղաբանություն: Ամբողջ կեղտոտ ճշմարտությունը կենդանակերպի նշանների մասին
8 պարզ, բայց հանճարեղ հնարքներ, որոնք իմանալով, կարելի է սմարտֆոնով շշմեցուցիչ լուսանկարներ ստանալ