fbpx

Քայլաշ Սաթյարթհի. 83000 երեխաների փրկիչը

Քայլաշ Սաթյարթհին մեկն է այն մարդկանցից, ով ապրում է հանուն ուրիշների: Անհավատալի է, բայց նրան հաջողվել է ստրկությունից ազատել 83000 երեխաների, նրա շնորհիվ 83000 երեխա վերածնվեց: Ո՞վ է նա, և ինչպե՞ս կարողացավ ստրկության մեջ գտնվող մարդկանց համար դառնալ կամուրջ դեպի ազատություն:

Քայլաշ Սաթյարթհին հայտնի հնդկիկ ակտիվիստ է, ով պայքարում է երեխաների իրավունքների համար: Նա ծնվել է 1954 թվականի հունվարի 11-ին Հնդկաստանի Վիդիշա քաղաքում: 1980 թվականին հիմնադրել է մի կազմակերպություն, որն իր գոյության ընթացքում օգնել է 83000 երեխաների 144 երկրներից: 2014 թվականին դարձել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր:

Այժմ ցանկանում եմ ձեզ ներկայացնել Քայլաշ Սաթարթիի ամենահայտնի ելույթը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է կարողացել հասնել այդ ամենին: Այս ելույթը հուզել է բազում մարդկանց:

Ինչպես հասնել խաղաղությա՞ն։ Բարկացե՛ք

Երբ ես 11 տարեկան էի, տեսնում էի, թե ինչպես են իմ ընկերները թողնում դպրոցը, քանի որ նրանց ծնողները չունեին գումար իրենց երեխաներին կրթության տալու համար, և ես բարկացա: Երբ ես 27 տարեկան էի, լսեցի ստրկության մեջ գտնվող մի հոր մասին, որի դստերը ցանկանում են վաճառել, և ես բարկացա: Հարգելի ընկերներ, մեզ միշտ սովորեցրել են, որ բարկությունը վատ բան է: Բոլորը մեզ սովորեցրել են կառավարել բարկությունը, բայց ես հարցնուոմ եմ՝ ինչու՞: Ինչո՞ւ մենք չենք կարող օգտագործել մեր բարկությունը հանուն հասարակության բարօրության: Ինչու՞ չօգտագործել բարկությունը  ձեռնոց նետելու համար, որպեսզի պայքարենք չարի դեմ: Դա այն էր, ինչ ցանկանում էի անել ես: Ընկերներ, իմ լավագույն մտքերը եկել են այն ժամանակ, երբ ես բարկացած էի: Օրինակ, երբ ես 35 տարեկան էի և գտնվում էի բանտում, ամբողջ գիշեր ես բարկացած էի, բայց այդ պահին ինձ մոտ միտք առաջացավ, ես դրան կանրադառնամ հետո: Ցանկանում եմ պատմել, թե ինչպես ես ստացա իմ անունը: Մանկուց ես եղել եմ Մահաթմա Գանդիի մեծ երկրպագուն: Նա  պայքարում էր հանուն Հնդկաստանի անկախության: Երբ Հնդկաստանը 1969 թվականին տոնում  էր Գանդիի 100-ամյակը, ես 15 տարեկան էի և իմ մոտ միտք առաջացավ. ինչու՞ այն չնշել այլ կերպ: Ես գիտեի, և դուք էլ գիտեք, որ Հնդկաստանում մարդկանց մեծ մասը ծնվում է ցածր կաստայում: Այդ մարդիկ իրավունք չունեն մտնել բարձր կաստայի մարդկանց տներ, խանութներ: Այնպես որ, ես ապշած էի իմ քաղաքի ղեկավարներից, ովքեր խոսում էին կաստային համակարգի դեմ և պատմում էին Գանդիի մտքերի մասին: Դրանից ոգևորված, ես մտածեցի, որ մենք կարող ենք օրինակ ցույց տալ՝ առաջարկելով այդ մարդկանց ուտել ցածր կաստայի մարդկանց կողմից պատրաստածը: Ես գնացի ցածր կաստայի մարդկանց մոտ և փորձեցի համոզել նրանց, բայց նրանց համար այդ ամենը անմիտ էր: Նրանք ասացին. «Ոչ, ոչ, դա անհնար է, այդպիսի բան երբեք չի եղել»: Ես ասացի. «Նայեք ղեկավարներին, նրանք հիասքանչ են, նրանք կգան»: Այդ մարդիկ մտածում էին, որ ես չափազանց միամիտ եմ: Վերջիվերջո ես կարողացա նրանց համոզել: Ես և ընկերներս վերցրեցինք հեծանիվները և գնացինք  քաղաքական առաջնորդների մոտ և նրանց առաջարկեցինք: Ես այնքան ոգեշնչված էի, տեսնելով, որ բոլորը ցանկանում են գալ: Ես մտածեցի. «Հիասքանչ միտք է, մենք կարող ենք օրինակ ցույց տալ, մենք կարող են հասարակության մեջ փոփոխություններ մտցնել»: Եվ հասավ այդ օրը: Ցածր կաստայի մարդիկ՝ 3 կին և 2  տղամարդ համաձայնել են գալ: Ես հիշում եմ, նրանք հագել էին լավագույն հագուստները, բերել էին լավագույն սպասքը: Դա փոփոխության պահն էր: Ճաշը պատրաստ էր: Ժամը 7-ն էր և 8-ին մենք դեռ սպասում էինք, որովհետև ղեկավարները հաճախ են ուշանում։ Ժամը 8-ից հետո մենք նստեցինք հեծանիվները և գնացինք այդ մարդկանց տուն, որպեսզի հիշեցնենք նրանց: Ղեկավարներից մեկի կինն  ինձ ասաց.

– Կներեք, նրա գլուխը ցավում է, նա չի կարող գալ:

Ես գնացի մեկ այլ ղեկավարի տուն, նրա կինն ասաց.

– Դու գնա, նա շուտով կմիանա ձեզ:

Եվ ես մտածեցի, որ ընթրիքը կարող է կայանալ և վերադարձա: Ժամը 10-ն էր: Ղեկավարներից ոչ ոք չէր եկել: Դա բարկացրեց ինձ: Ես ուժասպառ էի և հուսահատ: Այնուհետև նստեցի այնտեղ, որտեղ դրված էր սնունդը: Ես զսպում էի հույզերս: Եվ երբ կերա առաջին կտորը, լաց եղա: Մի կին հարցրեց.

– Քայլաշ, ինչու՞ ես լացում, դու կատարել ես քո խնդիրը: Դու կերել ես այն սնունդը, որը մենք ենք պատրաստել և ես չեմ հիշում, որ այդպիսի բան երբևէ պատահած լինի
Նա ասաց. «Ասօր դու հաղթել ես»: Ընկերներ, նա ճիշտ էր: Ես վերադարձա տուն կեսգիշերին: Եվ զարմացա, երբ տեսա, որ մի քանի տարեց մարդիկ, ովքեր բարձր կաստայից էին, նստել էին մեր բակում: Ես տեսա, որ իմ մայրը և այլ տարեց կանայք լացում էին և խնդրում էին բակում նստած տարեց մարդկանց, որ իմ ընտանիքին դուրս չվռնդեն բարձր կաստայից: Գիտեք, կաստայից վռնդելը ամենամեծ նկատողությունն է, որը կարելի է պատկերացնել: Եվ որոշվեց նկատողություն տալ միայն ինձ: Եվ նկատողությունը մաքրումն էր: Դա նշանակում էր, որ ես պետք է իմ քաղաքից հեռանայի 665 կմ Գանգես գետի մոտ և այնտեղ ջրում մաքրվեի: Դրանից հետո ես պետք է լվանայի 101 քահանաների ոտքերը և խմեի այդ ջուրը: Դա անհեթեթություն էր: Եվ ես հրաժարվեցի կատարել այդ ամենը: Եվ նրանք արգելեցին ինձ գնալ սեփական խոհանոցը, ճաշասենյակը, իմ սպասքը առանձնացված էր մյուսներից: Այդ գիշեր, երբ ես բարկացած էի, նրանք ցանկանում էին վռնդել ինձ կաստայից: Բայց ես ինքս որոշեցի ազատվել կաստային համակարգից: Եվ դա հնարավոր էր: Նախ ես պետք է փոխեի ընտանիքի անունը, ազգանունը: Ես որոշեցի հրաժարվել իմ անունից: Այնուհետև, ես ինձ անվանեցի Սաթհարթի, որը նշանակում է «ճշմարտություն փնտրող»:

Ընկերներ, ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչով էի ես զբաղվում նախքան երեխաների իրավապաշտպան դառնալը: Ես եղել եմ ինժեներ, էլեկտրատեխնիկ: Վերադառնամ պատմությանը, երբ բանտ նստեցրին: Ես երջանիկ էի, որ ստրկությունից ազատեցի տասնյակ երեխաների և վերադարձրի իրենց ծնողների մոտ: Ես չեմ կարող նկարագրել իմ ուրախությունը ինչ-որ երեխայի ստրկությունից ազատելուց հետո: Ես այնքան երջանիկ էի: Բայց երբ ես սպասում էի գնացքին, որպեսզի վերադառնամ Դելլի, ես տեսա, որ այնտեղ տասնյակ երեխաներ կային, նրանց ինչ-որ մեկը անօրեն կերպով տանում էր: Ես կանգնեցրի այդ մարդկանց, դիմեցի ոստիկանություն: Ոստիկանությունը օգնելու փոխարեն ձերբակալեց ինձ, դա եղել է բարկության գիշեր, երբ ինձ մոտ առաջավ ամենամասշտաբային մտքերից մեկը: Ես մտածեցի, որ եթե ազատեմ 10 երեխաների, ապա նրանց կարող են մինալա ևս 50-ը, բայց դրանով ոչինչ չի ավարտվի: Ես որոշեցի ընկերություն հիմնել, որը կպայքարեր երեխաների ստրկության դեմ: Եվրոպայում և Ամերիկայում ընկերությունը հաջողակ էր և բերեց երեխաների ստրկության նվազման Հարավային Ասիայում: 11 տարեկանում ես հասկացա, թե որքան կարևոր է երեխաների համար կրթությունը և որոշեցի հավաքել գրքեր այն աղքատ երեխաների տալու համար: Ես գրքերի բանկ ստեղծեցի 11 տարեկանում, բայց դրանով կանգ չառա և դարձա աշխարհում ամենահզոր ընկերություններից մեկի համահիմնադիրը, որը զբաղվում է երեխաների կրթությամբ: Այն օգնեց փոխել կրթության ընկալումը և կրճատել կրթություն չստացող երեխաների թիվը: Երբ 27 տարեկանում տեսա, թե ինչպես են ուզում աղջկան վաճառել, իմ մոտ այլ մտքեր առաջացան ստրկությունից երեխաներին ազատելու վերաբերյալ: Ինձ հաջողվեց, և ես հպարտ եմ, որ կարող եմ ասել, որ ոչ թե 20 կամ 30, այլ 83000 երեխաների կարողացա ազատել գործընկերներիս օգնությամբ: Եվ այս ամենը տեղի ունեցավ բարկության շնորհիվ, որը վերածվեց մտքի: Բարկություն, միտք, գործողություն: Հենց դա էլ ես փորձեցի անել: Բարկությունը ուժ է, բարկությունը էներգիա է, էներգիան երբեք չի կարող անհետանալ, ոչնչանալ: Բայց եթե դուք գտնվեք էգոիզմի գերության մեջ, ապա բարկությունը կարող է վերածվել ատելության, վրեժի, ոչնչացման: Բայց եթե մենք կարողանանք դուրս գալ գերությունից, ապա բարկությունը կարող է դառնալ զորեղ ուժ: Ես՝ որպես Նոբելյան մրցանակակիր, խորհուրդ եմ տալիս ձեզ բարկանալ, և այդ բարկությունը վերածել մտքի ու գործողության:

Ահա թե ինչպես նա կարողացավ դառնալ հազարավոր երեխաների փրկիչը:

Հրապարակման ներկայացրեց՝ Սիրանուշ Ադամյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քայլաշ Սաթյարթհի. 83000 երեխաների փրկիչը
Թեստ տղամարդկանց համար. որքա՞ն գեղեցիկ եք