Յուրաքանչյուր ոք գիտի Մարտին Լյութեր Քինգի գործունեության մասին: Նա ապրել է հանուն ուրիշների, հանուն այն մարդկանց բարօրության, որոնց իրավունքները ոտնահարվում էին: Մարդ, ով դարձել է իդեալ շատ ու շատ մարդկանց համար: Նրա յուրաքանչյուր խոսք իր մեջ պարունակում է սեր, բարություն, հավատ, հույս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լյութեր Քինգի 10 լավագույն խոսքերը.
Սերը միակ ուժն է, որն ընդունակ է ցանկացած թշնամու դարձնել ընկեր:
Եթե մարդը չի գտել մի բան, որի համար պատրաստ է մահանալ, նա չի կարող լիովին ապրել:
Եթե ինձ ասեին, որ վաղը կլինի աշխարհի վերջը, ապա այսօր էլ ծառ կտնկեմ:
Արա առաջին քայլը հավատքով: Պարտադիր չէ, որ տեսնես ողջ սանդուղքը, պարզապես արա առաջին քայլը:
Մենք կարող ենք հիասթափույթուն ապրել, բայց երբեք չպետք է կորցնենք հույսը:
Ես որոշել եմ ապրել այս կյանքը սիրով: Ատելությունը չափազանց ծանր բեռ է:
Մի օր մեկը պետք է մեզ հիշեցնի, որ չնայած մեր միջև կան քաղաքական և գաղափարական տարբերություններ, վիետնամցիները մեր եղբայրներն են, ռուսները մեր եղբայրներն են, չինացիները մեր եղբայրներն են, և մի օր մենք միասին նստելու ենք եղբայրական սեղանի շուրջ:
Երաժշտությունը լավագույն մխիթարությունն է տխուր մարդու համար:
Իսկական մարդը վտանգի կենթարկի իր դիրքը, հեղինակությունը և նույնիսկ իր կյանքը հանուն այլ մարդկանց բարօրության:
Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:
Հրապարակման ներկայացրեց՝ Սիրանուշ Ադամյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.