fbpx

Սուրճը քիմիայի տեսանկյունից

Հասկանալի է, որ որպես  ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի աղբյուր՝  սուրճը իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Նա ավելի հետաքրքրական է իր խթանիչ նյութերով:

1819 թ ֆրանսիացի գիտնական Ռունգեին հաջողվեց սուրճի մզուկից (էքստրակտ) առանձնացնել անգույն, մետաքսանման բյուրեղներ թույլ դառը համով, որի ջրային լուծույթը իր խթանիչ հատկություններով մի քանի անգամ գերազանցում էր սուրճի եփուկին: Այդ նյութը, որը դասվում է ալկալոիդների դասին անվանվեց կոֆեին: Բայց գիտնականների 80 տարվա տքնաջան աշխատանքն էր անհրաժեշտ, որպեսզի որոշվեր կոֆեինի վերջնական բաղադրությունը և քիմիական բանաձևը:

Հիմնվելով այդ բանաձևի վրա 1897 թ գերմանացի քիմիկ Է.Ֆիշերը ստանում է սինթետիկ կոֆեին, այսպիսով հաստատելով քիմիական կառուցվածքային բանաձևի ճշգրտությունը:

Առողջարար հատկությունները

Այժմ կոֆեինը մեծ հաջողությամբ կիրառվում է բժշկության մեջ, տարբեր հիվանդությունների բուժման համար: Այն մտնում է ավելի քան 20 անուն դեղերի բաղադրության մեջ՝ դեղեր, որոնք նպաստում են մարդու որոշ օրգանների խախտված ֆունկցիաների վերականգնմանը: Տարբեր տեսակների սուրճերում պարունակվում է տարբեր քանակությամբ կոֆեին՝ միջինը 1-ից 2 տոկոս:

Մյուս ալկալոիդը, որը պարունակվում է սուրճի մեջ, դա տրիգոնելինն է: Այն չունի խթանիչ հատկություններ, բայց մեծ դեր է խաղում բոված սուրճի համի և հոտի առաջացման մեջ: Բացի դրանից սուրճում պարունակվում է 8 վիտամին՝ B խմբից: Նրանք կարգավորում են բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների հոսքը օրգանիզմում, այդպիսով կանխելով մի շարք հիվանդությունների առաջացումը:

Մեծ արժեք են ներկայացնում օրգանական թթուները, որոնք սուրճի հատիկների բաղկացուցիչ մաս են կազմում: Նրանք բերում են ստամոքսի գործունեության ակտիվացման և դրանով խթանում սննդի լավ մարսումը և օրգանիզմից դուրս գալը:

Հ.Գ. Օգտագործեք սուրճ: Այն օգտակար է առողջությանը: Բայց մի մոռացեք չափի մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սուրճը քիմիայի տեսանկյունից
Ամենակարճ IQ ԹԵՍՏԸ։ Ստուգեք, թե որքան խելացի եք