fbpx

Ա՜խ այդ չարաբաստիկ COPYPASTE -երը

copyrightՆորից դարձա, այդ չարաբաստիկ Copypaste-ի զոհը:
Գիտե՞ք շատ ցավալի ու վիրավորական է: Եթե ասենք գողանան իմ մյուս գրառումները, միգուցե այդքան չցավամ: Բայց արի ու տես, որ ցավոք սրտի գողանում եմ այն գրառումներս, որոնց մեջ ամբողջովին իմ զգացմունքներն են, իմ հույզերը, իմ տառապանքները և իմ սերը: Գողանում են և այդ ամենը ներկայացնում, որպես իրենցը: Ստացվում է, որ գողանում են նաև իմ զգացմունքները:

Ախր ես չեմ հասկանում այդ ամենի իմաստը: Եթե դու ոչ գրելու ունակություն ունես, ոչ ունես սեփական մտքեր և ոչ էլ ունես ինչ որ զգացմունք, ապա էլ իմաստը ո՞րն է բլոգ բացելու ու ներկայանալու ուրիշի մտքերով: Ի՞նչ է բլոգ ունենալը հիմա մոդա է:

Իմիջայլոց հարգելի գրագողեր ջան.

[stextbox class=”warning”]Հեղինակային իրավունքների խախտումը, որի մեջ մտնում է նաև գրագողությունը ՀՀ օրենքով պատժելի արարք է[/stextbox]

Առայժմ չեմ հրապարակի ո՛չ բլոգի հասցեն, ոչ էլ այդ արարքի հեղինակի անունը, քանի որ հնարավոր է, որ ուղակի այդ մարդը տեղյակ չէ, որ դա չի կարելի: Ես արդեն բացատրական նամակ ուղարկել եմ իրեն: Այ եթե այդ ամենից հետո նա այդպես էլ չհասկանա, ապա ես ստիպված կլինեմ արդեն ձեռնարկել որոշակի մեթոդներ: Ու նաև կհրապարակեմ և՛ նրա անունը, և՛ նրա բլոգի հասցեն:

Քոփիփասթերներ ջան (նոր բառ հորինեցի) հասկացեք, այդպես դուք ինքներդ ձեզ ծիծաղի առարկա եք դարձնում ու նաև վատ համբավ եք ձեռք բերում: ՄԻ ԱՐԵ՛Ք…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ա՜խ այդ չարաբաստիկ COPYPASTE -երը
Ինչպես լիցքավորել սմարթֆոնը, երբ ձեռքիդ տակ չկա լիցքավորման սարք